Հայտնի է աշխարհի լավագույն CEO–ն

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիկյան ՏՏ հսկա Microsoft Corp.-ի գլխավոր գործադիր տնօրեն. Սաթյա Նադելան առաջին տեղն է զբաղեցրել Brand Finance-ի կողմից կազմված աշխարհի 100 լավագույն CEO–ների (գլխավոր գործադիր տնօրեն) վարկանիշում, գրում է Arkatelecom հեռահաղորդակցական պորտալը։
Երկրորդ տեղը զբաղեցնում է Apple Inc.-ի ղեկավար Թիմ Կուկը, գրում է Ինտերֆաքսը։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Apple-ը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը՝ 574,5 մլրդ դոլար, իսկ երկրորդ տեղում է Microsoft-ը՝ 461,1 մլրդ դոլարով։
Գլխավոր գործադիր տնօրենների հնգյակում են նաև Ջենսեն Հուանգը՝ Nvidia Corp.-ից, Բենեդետոն Վինյան՝ Ferrari N.V.-ից և Սունդար Պիչայը՝ Google-ից:
Ցանկի վեցերորդ տեղը զբաղեցրել է Իլոն Մասկը, նրա Tesla ընկերության ապրանքանիշի արժեքը մեկ տարվա ընթացքում նվազել է 15%-ով։ Անցյալ տարվա վարկանիշի առաջատար Մա Հուատենգ Tencent-ից տեղափոխվել է 24-րդ հորիզոնական
Լավագույն գործադիր տնօրենների թոփ 100-ում ընդամենը յոթ կին կա: Ամենաբարձր տեղը՝ 19-րդը, զբաղեցրել է Chanel-ի ղեկավար Լինա Նայրը։