525.36
7.42
476.73
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիկացիները ծանրաբեռնել են Google որոնողական համակարգը Կանադա արտագաղթելու մասին հարցերով

08:59
09 Նոյեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացիները ծանրաբեռնել են Google որոնողական համակարգը արտագաղթելու մասին հարցերով այն բանից հետո, երբ, նախագահական ընտրությունենրի ձայների նախնական հաշվարկով, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը զբաղեցրեց առաջատարի դիրքը։

Ինչպես հաղորդում է telecom.arka.am–ը, հղում անելով Ինտերֆաքսին, Google–ն արձանագրել է «արտագաղթում» և «ինչպե՞ս արտագաղթել Կանադա» բառերով ու արտահայտություններով որոնումների կտրուկ աճ։

Կանադայի միգրացիոն ծառայությունը ևս չի «դիմացել» Կանադա արտագաղթել ցանկացողների հոսքի աճին և դարձել է անհասանելի օգտատերերի համար։ 

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթեց նախագահական ընտրություններում, հաղորդում է Associated Press գործակալությունը։

«Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ», – նշվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Politico հրատարակությունը հաղորդում է, որ Թրամփը հավաքեց ընտրական կոլեգիայի 276 անդամների ձայնը, իսկ Հիլարի Քլինթոնը` 218 անդամների ձայնը։ Հանրապետականի օգտին քվեարկել է շուրջ 56,9 մլն մարդ, Քլինթոնի օգտին` 55,8 մլն։

Վերջինը Վիսկոնսին և Միչիգան նահանգներում Թրամփի հաղթանակի մասին տվյալներն էին։ Մի շարք նահանգներում, սակայն, ձայների հաշվարկը չի ավարտվել, բայց դա չի ազդի ընտրությունների արդյունքների վրա։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:25
10 Հոկտեմբերի 2019
Թուրքիան ռմբակոծում է հայերով բնակեցված սիրիական քաղաքը
Թուրքիան ռմբակոծում է հայերով բնակեցված սիրիական քաղաքը:
21:07
09 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի նախագահը հայտարարել է Սիրիայում ռազմական օպերացիա սկսելու մասին
Օպերացիան ուղղվելու է Քրդստանի աշխատավորական կուսակցութւյան և «Իսլամական պետության» դեմ։
14:49
02 Սեպտեմբերի 2019
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել:
13:32
28 Օգոստոսի 2019
Նովոսիբիրսկում շենքի պատ է փլուզվել. մարդիկ մնացել են փլատակների տակ (ՎԻԴԵՈ)
Դեպքի վայրում աշխատում է 380 մարդ:
13:28
31 Հուլիսի 2019
Մեքսիկայի և ԱՄՆ–ի սահմանին յուրօրինակ ճոճանակներ են հայտնվել (ՎԻԴԵՈ)
Մեքսիկայի և ԱՄՆ–ի սահմանին յուրօրինակ ճոճանակներ են հայտնվել։
16:47
30 Հուլիսի 2019
Իրանի նախագահի խորհրդականը դատապարտվել է մահապատժի կնոջը սպանելու համար
Նաջաֆին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն ու պատմել, որ սպանել է կնոջն ընտանեկան խնդիրների պատճառով։
16:30
30 Հուլիսի 2019
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը:
12:22
29 Հուլիսի 2019
ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպանը, հնարավոր է, զբաղեցնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը
ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպան Իվան Վոլինկինը, հնարավոր է, զբաղեցնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը։
15:59
23 Հուլիսի 2019
Բորիս Ջոնսոնը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
Բորիս Ջոնսոնը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:
20:21
20 Հուլիսի 2019
Անգամ Ferrari–ն և Lamborghini–ն են կեղծում. հայտնաբերվել է կեղծ մեքենաների գործարան
Անգամ Ferrari–ն և Lamborghini–ն են կեղծում. հայտնաբերվել է կեղծ մեքենաների գործարան։
19:40
16 Հուլիսի 2019
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է:
15:15
10 Հուլիսի 2019
Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկ է
Փոթորիկի գագաթնակետը գրանցվել է հուլիսի 9–ի լույս 10-ի գիշերը, սակայն մոլորակի մագնիսական մթնոլորտը շարունակում է ալեկոծված մնալ: