ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. NASA-ն տեսանյութի օգնությամբ վիզուալացրել է արևի ամբողջական խավարումը, որը հնարավոր կլինի տեսնել 2016 թ.–ի մարտի 8–ին Հարավ–Արևելյան Ասիայում, հաղորդում է Lenta.ru–ն` հղում անելով գործակալության կայքին։
Խավարումը տեսանյութում ցուցադրված յուրաքանչյուր տարածքում կտևի 1,5–4 րոպե։
Խավարման արդյունքում Լուսինը ծածկում է Արեգակն այնպես, որ Երկիր մոլորակի մի մասը հայտնվում է ստվերում և լուսավորվում է միայն արևային թույլ լույսով։–0–