ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը, հաղորդում է
ՏԱՍՍ–ը` հղում անելով Խորհրդի մամուլի ծառայությանը։
«2017 թ.–ի փետրվարի 27–ին Խորհուրդը հավանություն է տվել վիզայի ռեժիմի ազատականացմանը 180 օրվա ընթացքում մինչև 90 օր ԵՄ մեկնող Վրաստանի քաղաքացիների համար», – նշված է Խորհրդի որոշման մեջ։ –0–