Ուկրաինայի ԶՈւ–ն բերվել է ամբողջական մարտական պատրաստվածության
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի Զինված ուժերի զորամիավորումները, ԳՇ պետի որոշմամբ, բերվել են ամբողջական մարտական պատրաստվածության, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
«Մարտական դրության իրավական ռեժիմ հայտարարելու մասին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որշոման համաձայն, Ուկրաինայի գլխավոր շտաբի պետ–գլխավոր հրամանատարը կարգադրել է ամբողջական մարտական պարտաստվածության բերել Ուկրաինայի ԶՈւ զորամիավորումները», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի կապակցությամբ երկուշաբթի գիշերը հրապարակել է 60 օրով երկրում մարտական դրություն հայտարարելու նախաձեռնությունը, որին աջակցել է նաև Ուկրաինայի նախագահը։
Այժմ այն օրինագծի տեսքով պետք է քննարկի Գերագույն ռադան, որը, խորհրդարանի խոսնակի խոսքով, նիստ կգումարի երկուշաբթի ժամը 16։00–ին (Մոսկվայի ժամանակով ժամը 17։00)։ Ուկրաինայի նախագահը վստահեցրել է, որ այս որոշումը չի անդրադառնա Դոնբասում բանակի գործողությունների վրա և չի նախատեսի շտապ մոբիլիզացիա։–0–
