424.11
4.26
393.28
+7
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիայում գնացքը դուրս է եկել ռելսերից. մահացել է 24 մարդ (ՖՈՏՈ)

13:37
09 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. Թուրքիայի հյուսիս–արևմուտքում ուղևորատար գնացքի մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից, մահացել է 24 մարդ։

Գնացքն ուղևորվում էր Բուլղարիայի հետ սահմանին գտնվող Կապիկուլե քաղաքից Ստամբուլ։ Ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը վատ եղանակային պայմաններն են։



Ինչպես հայտնում է ВВС–ի ռուսական ծառայութունը` հղում անելով NTV հեռուստաալիքին, հորդառատ անձրևների պատճառով բլուրը, որի վրա տեղակայված էին երկաթուղային գծերը, ողողվել է։

CNN Turk հեռուստաալիքը հաղորդում է, որ միջադեպը, հնարավոր է, տեղի է ունեցել եղանակային պայմանների հետևանքով փլուզված կամրջի պատճառով։

Գնացքի ուղևորների ընդհանուր թիվը կազմել է 360 մարդ։ Ռելսերից դուրս է եկել 6 վագոն։ Հրապարակված լուսանկարներում երևում են փրկարարական ուղղաթիռներ ու բազմաթիվ շտապօգնության մեքենաներ ։

Ինչպես հայտնում է NTV–ն, մեքենաները մեծ դժվարությամբ են հասնում միջադեպի վայր։

Հարևան քաղաքի իշխանությունները, որտեղ գտնվոմ են վիրավորները, կոչ են արել քաղաքացիներին արյուն հանձնել վիրավորներին օգնելու համար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:41
29 Մարտի 2024
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
12:54
26 Մարտի 2024
ԱՄՆ-ում 3 կիլոմետրանոց կամուրջ է փլուզվել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են 3 կիլոմետրանոց կամրջի փլուզման կադրերը․ ՎԻԴԵՈ
12:19
25 Մարտի 2024
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
12:22
22 Մարտի 2024
Տեխասի և Մեքսիկայի սահմանին հարյուրավոր միգրանտներ ճեղքել են սահմանային պատն ու փորձել մուտք գործել ԱՄՆ (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես են միգրանտներն օգնություն կանչում և վազում դեպի սահմանային դարպասը․ ՎԻԴԵՈ
10:35
18 Մարտի 2024
Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ ձայների 87,34%–ով
Վլադիմիր Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 87,34%-ը քվեաթերթիկների 98%-ի մշակման արդյունքներով
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել