Շիմոն Պերեսը մահից հետո դոնոր է դարձել
28.09.2016,
13:27
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը մահացել է 94 տարեկանում։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը մահացել է 94 տարեկանում։
««Շիբա» կլինիկայի բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ` Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի տառապանքները մեղմելու համար։ Նա կյանքից հեռացել է սեպտեմբերի 27–ի լույս 28–ի գիշերը։ Պերեսը մահից հետո դոնոր է դարձել` ըստ սեփական կամքի», – հայտարարել է Պերեսի բուժող բժիշկ Ռաֆի Վալդմանը, ով նաև նրա փեսան է, հաղորդում է lenta.ru–ն։
Բժշկի խոսքով` Պերեսի հարազատները համաձայնել են, որպեսզի նա դառնա աչքերի եղջերաթաղանթի դոնոր փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդների համար։
Պերեսը սեպտեմբերի 13–ին տեղափոխվել էր Թել Ավիվի մոտակայքում գտնվող «Թել խա–Շոմեր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք այն բանից հետո, երբ նա բժշկին հայտնել էր, որ թուլություն է զգում։ Համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում ախտորոշվել էր գլխուղեղի արյունազեղում։ Այնուհետև որոշում էր ընդունվել Պերեսին միացնել արհեստական շնչառության սարքին և մտցնել արհեստական կոմայի մեջ։ Սեպտեմբերի 27–ին բժիշկները հայտնեցին, որ Պերեսի վիճակը կտրուկ վատացել է։
Շիմոն Պերեսը ծնվել է 1923 թ.–ի օգոստոսի 2–ին Լեհաստանի Վիշնյավա բնակավայրում (այժմ` Վիշնևո, Մինսկի շրջան, Բելառուս)։ 1934 թ.–ին նրա ընտանիքը տեղափոխվել է Պաղեստին։
Պերեսն ավարտել է Թել Ավիվի հեղինակավոր գիմնազիան, այնուհետև ուսումը շարունակել է Բեն–Շեմենի գյուղատնտեսական դպրոցում։ 1940–1950–ականներին դասընթացներ է անցել Նյու Յորքի համալսարանում և Հարվարդի համալսարանի ադմինիստրատիվ կառավարման դպրոցում։
2007 թ.–ի հունիսի 13–ին Շիմեն Պերեսը դարձել է Իսրայելի նախագահ` երկրորդ փուլում ստանալով Քնեսեթի անդամների 120 ձայներից 86–ը։ Նա պաշտոնավարել է մինչև 2014 թ.–ի հուլիսի 24–ը։
Պերեսն արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակին։ –0–