Պենտագոնի ղեկավարը կոչ է արել ԱՄՆ–ի նախագահին չհամագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում
11.11.2016,
21:01
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Քարթերը հայտարարել է, որ պետք չէ համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում քանի դեռ Մոսկվան «չի սկսել ճիշտ վարվել»:
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Քարթերը հայտարարել է, որ պետք չէ համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում քանի դեռ Մոսկվան «չի սկսել ճիշտ վարվել», հաղորդում է gazeta.ru–ն` հղում անելով CBS–ին։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն այնտեղ գործում է ամբողջովին հակառակ ուղղությամբ։
«Խորհուրդ չեմ տալիս նախագահին, որպեսզի ԱՄՆ–ն միանա կամ աշխատի ռուսների հետ քանի դեռ նրանք չեն կատարում ճիշտ քայլեր», – հայտարարել է Քարթերը։
Նա նշել է, որ ռուսները չեն անում այն, ինչ հարկավոր է անել Սիրիայում և այն, ինչ հարկավոր է ԱՄՆ–ին։ Նրա խոսքով, Ռուսաստանը դժվարացնում էԱՄՆ–ի ջանքերը Սիրիայում։
«Ռուսները, եթե հիշում եք, հայտարարել են, որ կգան Սիրիա ահաբեկիչների դեմ պայքարելու համար և կօգնեն հեռացնել Ասադին։ Ոչ մի բան չի արվել», – նշել է Քարթերը։
Նրա խոսքով, Ասադին տրամադրվող Ռուսաստանի օգնությունը միայն ավելի շատ թեժացնում է քաղաքացիական պատերազմը Սիրիայում։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ–ն չի նախատեսում համագործակցել Ռուսաստանի և Սիրիայի հետ ԻՊ–ից Ռաքքայի ազատագրման գործում։–0–