Լերա Կուդրյավցևան շտապ վիրահատվել է (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս հայտնի հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան իր Instagram-ի էջում հիվանդանոցից նկար է հրապարակել և գրառում կատարել իր` հիվանդանոցում գտնվելու պատճառի մասին:
«Անզգայացումը դեռ չի անցել, հնարավոր է` վաղը փոշմանեմ իմ անկեղծության համար, բայց եթե իմ գրառումը հեռու կպահի գոնե մի քանի աղջկա իմպլանտներ տեղադրելուց, ուրեմն ոչինչ իզուր չէ»,-գրել է Կուդրյավցևան:
Նա պամել է, որ 15 տարի առաջ տեղադրել է կրծքի իմպլանտներ, որոնք ըստ հավաստագրի ցմահ երաշխավորագիր են ունեցել, իսկ բժիշկն ասել է, որ «դրանց վրայով կարելի է տանկով անցնել»:
Հաղորդավարուհու խոսքով, այն ժամանակ շատ տվյալներ չեն եղել և իրենք «փորձաճագարներ» են եղել:
Նա ամեն տարի ստուգվել է և վերջին ստուգման ժամանակ նկատել են, որ ձախ իմպլանտը պատռված է և 5-6 տարի է` հոսում է ուր որ հնարավոր է: Նրան ուղարկել են իմպլանտների հեռացման անհապաղ վիրահատության:
«Աղջիկներ, այս գրառումը ձեզ համար է, ես շատ տեղեկություններ ունեմ: Որոշողը դուք եք, բայց միգուցե ինչ-որ մեկը լսի: Մոտ օրերս ավելի մանրամասն կգրեմ և կպատմեմ «կրծքի իմպլանտների հիվանդության» մասին: Իսկ ինձ, հուսամ, կընդունեք նաև այսպիսին: Առողջ եղեք»,- գրել է Կուդրյավցևան:-0-

