Կրետեում տղամարդ է մահացել շոգի պատճառով

03.07.2017, 13:13
Կրետեում շոգի պատճառով տարեց տղամարդ է մահացել:
Կրետեում տղամարդ է մահացել շոգի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Կրետեում շոգի պատճառով տարեց տղամարդ է մահացել:

Загружается новость ... "Право"
 
Եվս մի մարդ ծանր վիճակում է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղական cretalive.gr պարբերականին:

Միջադեպը տեղի է ունեցել Հերակլիոնից ոչ հեռու գտնվող Միրես շրջանում, որտեղ շաբաթ օրն արձանագրվել է +45,9 C°: Տարեց մարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել: Ծանր վիճակում հոսպիտալացվել է նաև 40-ամյա մի վանական։

Загружается новость ... "Лево"

Պարբերականը հաղորդում է, որ ջերմային հարվածի հետևանքով բժշկական օգնության կարիք է ունեցել Կրետեի 27 բնակիչ:

Հունաստանում չորս օր շարունակ արձանագրվել է +40 աստիճան: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, երկուշաբթի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով` ստվերում հասնելով +33...+35 աստիճանի: Երկրի հյուսիսային շրջաններում սպասվում է ամպրոպ և կարկուտ:-0-