Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց

06.08.2017, 16:23
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Եգիպտական ​​նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում, այն արտացոլում էր երկնային աշխարհը: Այդ պատճառով մարդկային մարմինը զուտ այլաբանորեն էր ներկայացվում: Ինչպես հաղորդում է vokrugsveta.ru կայքը, գլխավորն այն էր, որ մարմնի մասերի պատկերները որքան հնարավոր է տեսանելի լինեին. գլուխը և ոտքերը՝ պրոֆիլ, աչքերը և ուսերը դիմահայաց:

Загружается новость ... "Право"

Այդ կանոնը ձևավորվել էր դեռ  Հնագույն թագավորությունում՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսին: Սակայն, հին եգիպտական մշակույթում կան հազվագյուտ պատկերներ, որտեղ այդ կանոնները պահպանված չեն: Բրիտանական թանգարանում, օրինակ, պահվում Նեբամունա փարավոնի (մոտավորապես մ. թ.ա. 1350թ ) դամբարանի  որմնանկարների բեկորներ, որոնցում աղջիկները դիմահայաց են պատկերված:-0-