632.79
7.15
519.83
+27
Եղանակը Երևանում
Հայ

Հնդկաստանում սարսափելի վիճակ է. կորոնավիրուսից մահացածների դիակները վառում են հենց փողոցում

13:48
26 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հնդկաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման գրեթե 350 հազար նոր դեպք, ամեն չորս րոպե մեկ երկրի մայրաքաղաքում Դելիում մահանում է մեկ մարդ, հաղորդում է BBC–ին։ 

Վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ երկիրը գտնվում է կորոնավիրուսային փոթորկի էպիկենտրոնում։ Կորոնավիրուսից մահացած մարդկանց դիակները վառում են հենց փողոցում տեղ չլինելու պատճառով, իսկ շատ հիվանդանոցներում չեն բավարարում մահճակալներն ու թթվածինը, և նրանք նոր հիվանդներ չեն ընդունում։ 

Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է մոտ 20մլն մարդ, այս ցուցանիշով Հնդկաստանը երկրորդ տեղում է ԱՄՆ–ից հետո։

«Մենք վստահ էինք, որ հաղթել ենք առաջին ալիքի դեմ հաջող պայքարից հետո, բայց այս փոթորիկը ցնցեց ազգը», – ասել է Մոդին ժողովրդին ուղղված ռադիոուղերձում։

Մեծ Բրիտանիան կիրակի Հնդկաստան է ուղարկել 495 թթվածնի կոնցենտրատոր, 120 ոչ ինվազիվ սարք և արհեստական շնչառության 20 սարք։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է, որ Լոնդոնը կանի հնարավոր ամեն ինչ` երկրին օգնելու համար։ ԵՄ–ն նաև խոստացել է Հնդկաստան ուղարկել թթվածին և դեղորայք։

ԱՄՆ–ն, որն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը մահերի թվով, Հնդկաստան կուղարկի կորոնավիրուսի էքսպրես ախտորոշման հավաքածուներ, արհեստական շնչառության սարքեր և բժիշկների համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցներ։ 

ԱՄՆ նախագահի ավագ բժշկական խորհրդական Էնթոնի Ֆաուչին ավելացրել է, որ ԱՄՆ–ն Հնդկաստան կուղարկի նաև պատվաստանյութ և կօգնի այն արտադրել տեղում։ 

«Հնդկաստանում և համաշխարհային միջին եկամտի մակարդակից ցածր երկրներում սարսափելի վիճակ է, և մենք կարող ենք շատ բան անել` մարդկանց օգնելու համար», – ասել է Ֆաուչին։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:15
12 Մայիսի 2021
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 35 պաղեստինցի
Իսրայելական բանակի գիշերային հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ։ Զոհերի թվում 12 երեխա է և 1 կին
13:16
11 Մայիսի 2021
Իտալիայում 23-ամյա աղջիկը սխալմամբ COVID-19-ի դեմ պատվաստանյութի միանգամից 6 չափաբաժին է ստացել
Իտալիայում 23-ամյա աղջիկը սխալմամբ COVID-19-ի դեմ պատվաստանյութի միանգամից 6 չափաբաժին է ստացել
12:17
28 Ապրիլի 2021
«Մոռացեք առյուծի մասին, նա խոսեց կատվի նման». թուրքական ընդդիմությունը ծաղրել է Էրդողանին Բայդենի կողմից Հայոց ցեղասպաության ճանաչմանն արձագանքելու համար
«Մոռացեք առյուծի մասին, նա խոսեց կատվի նման». թուրքական ընդդիմությունը ծաղրել է Էրդողանին Բայդենի կողմից Հայոց ցեղասպաության ճանաչմանն արձագանքելու համար
18:52
20 Ապրիլի 2021
Շոյգուն հայտարարել է Հարավային ռազմական օկրուգում զորքերի ավելացման մասին`հաշվի առնելով Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ–ի գործողությունները
ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է Հարավային ռազմական օկրուգում զորքերի ավելացման մասին`հաշվի առնելով Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ–ի գործողությունները
11:15
16 Ապրիլի 2021
«Էկսկալացիա», ոչ թե «վակցինացիա» կամ ինչպես սխալվեց Բայդենը Պուտինի ազգանունն ասելիս (ՎԻԴԵՈ)
«Էկսկալացիա», ոչ թե «վակցինացիա» կամ ինչպես սխալվեց Բայդենը Պուտինի ազգանունն ասելիս. ՎԻԴԵՈ
16:58
12 Ապրիլի 2021
Բրազիլիայում Քրիստոսի նոր արձան է կառուցվում. այն Ռիոյի արձանից ավելի բարձր է լինելու (ՎԻԴԵՈ)
Բրազիլիայում Քրիստոսի նոր արձան է կառուցվում. այն Ռիոյի արձանից ավելի բարձր է լինելու. ՎԻԴԵՈ
10:15
10 Ապրիլի 2021
Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսը հայտնվել է սկանդալի կենտրոնում, նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսը հայտնվել է սկանդալի կենտրոնում, նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
15:52
09 Ապրիլի 2021
Մահացել է Եղիսաբեթ II–ի ամուսինը` արքայազն Ֆիլիպը
Մահացել է Եղիսաբեթ II–ի ամուսինը` արքայազն Ֆիլիպը
09:29
15 Մարտի 2021
Պարսից ծոցի երկրներում հզոր ավազամրրիկ է (ՎԻԴԵՈ)
Պարսից ծոցի երկրներում հզոր ավազամրրիկ է. ՎԻԴԵՈ
12:44
18 Փետրվարի 2021
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել
11:35
13 Փետրվարի 2021
Թուրքիայի պետական հեռուստաալիքը ցույց է տվել դեպի ՌԴ–ի հարավ Թուրքիայի «ընդլայնման» կանխատեսումը (ՖՈՏՈ)
Թուրքիայի պետական հեռուստաալիքը ցույց է տվել դեպի ՌԴ–ի հարավ Թուրքիայի «ընդլայնման» կանխատեսումը. ՖՈՏՈ
22:35
29 Հունվարի 2021
Ադրբեջանագետ Էլիբեգովան Ադրբեջանում ներքին սոցիալական լարվածության աճ է կանխատեսում և նշում պատճառները
Ադրբեջանագետ Էլիբեգովան Ադրբեջանում ներքին սոցիալական լարվածության աճ է կանխատեսում և նշում պատճառները