415.63
4.18
390.04
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ցուկերբերգի ունեցվածքը մի քանի ժամում ավելացել է 3,6 մլրդ դոլարով

12:13
29 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի ունեցվածքը NASDAQ ամերիկյան բորսայում իրականացվող առուվաճառքի մի քանի ժամում ավելացել է 3,6 մլրդ դոլարով, հաղորդում է telecom.arka.am–ը` հղում անելով Lenta.ru–ին։

Նշվում է, որ NASDAQ–ի առուվաճառքի ավարտին ` ապրիլի 27–ին, Facebook–ի մեկ բաժնետոմսի գինը կազմել է 108,9 դոլար։ Ապրիլի 28–ին բաժնետոմսի արժեքն ավելացել է` հասնելով 117,84 դոլարի։

Այժմ Ցուկերբերգը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը Forbes–ի` աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում` առաջ անցնելով Oracle –ի ստեղծող Լարի Էլիսոնից (Larry Ellison). Oracle–ը կազմակերպությունների համար ծրագրային ապահովման խոշորագույն արտադրողներից է։ Ցուկերբերգի ունեցվածքն այս պահին գնահատվում է 51,1 մլրդ դոլար։

2016 թ.–ի առաջին ամիսներին Facebook կորպորացիան վաստակել է 5,38 մլրդ դոլար։ 2015 թ.–ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է մոտ 3,5 մլրդ դոլար։ Վերլուծաբանները կարծում էին, որ ընկերության հասույթը մի քանի անգամ պակաս կլինի, հենց սրա հետ է կապված Facebook–ի բաժնետոմսերի ռեկորդային թանկացումը։ Նշվում է նաև, որ իր եկամուտների մեծ մասը (5,2 մլրդ դոլար) ընկերությունը ստանում է գովազդի տեղադրումից։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
19 Ապրիլի 2024
Իսրայելը հրթիռային հարձակում է սկսել Իրանի վրա․ ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ
Իսրայելը հրթիռային հարձակում է իրականացրել Իրանում գտնվող օբյեկտների վրա
22:59
17 Ապրիլի 2024
Բրազիլուհին իր հետ բանկ է բերել տղամարդու դիակ նրա անունով վարկ վերցնելու համար (ՎԻԴԵՈ)
Բրազիլուհին իր հետ բանկ է բերել տղամարդու դիակ նրա անունով վարկ վերցնելու համար․ ՎԻԴԵՈ
11:25
16 Ապրիլի 2024
Անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատան ծառերը․ Fox26News
Անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատան ծառերը. այնտեղ ամփոփված են Սողոմոն Թեհլիրյանի, Վիլյամ Սարոյանի աճյունները
13:52
03 Ապրիլի 2024
Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնում
Էլեն Ասատրյանը դարձել է առաջին ամերիկահայը, ով զբաղեցրել է Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնը
13:44
03 Ապրիլի 2024
8 հայ ձեռներեցներ ներառվել են Forbes–ի աշխարհի դոլարային միլիարդատերերի վարկանիշում
8 հայ ձեռներեցներ ներառվել են Forbes–ի աշխարհի դոլարային միլիարդատերերի վարկանիշում
15:41
29 Մարտի 2024
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
12:54
26 Մարտի 2024
ԱՄՆ-ում 3 կիլոմետրանոց կամուրջ է փլուզվել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են 3 կիլոմետրանոց կամրջի փլուզման կադրերը․ ՎԻԴԵՈ
12:19
25 Մարտի 2024
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
12:22
22 Մարտի 2024
Տեխասի և Մեքսիկայի սահմանին հարյուրավոր միգրանտներ ճեղքել են սահմանային պատն ու փորձել մուտք գործել ԱՄՆ (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես են միգրանտներն օգնություն կանչում և վազում դեպի սահմանային դարպասը․ ՎԻԴԵՈ
10:35
18 Մարտի 2024
Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ ձայների 87,34%–ով
Վլադիմիր Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 87,34%-ը քվեաթերթիկների 98%-ի մշակման արդյունքներով
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին