531.95
7.48
476.32
+12
Եղանակը Երևանում
Հայ

Կանադան փակել է դեսպանատունը Բրյուսելում

11:16
23 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բրյուսելում Կանադայի դեսպանատունը փակ է անորոշ ժամանակով, հաղորդում է Lenta.ruն` հղում անելով Կանադայի արտգործնախարարության Twitter–յան պաշտոնական էջին։

Ըստ հաղորդագրության` դեսպանատունը կատարելու է միայն անհետաձգելի հյուպատոսական խնդիրները։

Բրյուսելում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են նորմալ ռեժիմով >>

Բրյուսելում նոյեմբերի 21–ին հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի առավելագույն` չորրորդ մակարդակը փարիզյան հարձակումների ռիսկի մասին տվյալներ ստանալուց հետո։ Կիրակի` նոյեմբերի 22–ին, առավելագույն վտանգի ռեժիմը երկարացվել է նվազագույնը մեկ օրով։ Երկրի մնացած տարածքում պահպանվել է ահաբեկչական սպառնալիքի երրորդ մակարդակը։

Բրյուսելում չի աշխատում մետրոն, փակ են ստորգետնյա տրամվայի կայարանները, ուժեղացված է հասարակական նշանակության վայրերի պարեկության ռեժիմը, ոստիկաններին տրամադրվել են ավտոմատներ, չեղյալ են հայտարարվել զանգվածային միջոցառումները, փակ են կինոթատրոնները, թանգարաններն ու համերգասրահները։

Նոյեմբերի 14–ի գիշերը Փարիզում գրանցվել են մի շարք ահաբեկչական գործողություններ, որոնց հետևանքով զոհվել է 130 մարդ, ավելի քան 350–ը տուժել է։

Ահաբեկչության պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետութուն» ահաբեկչական խմբավորումը։ Նոյեմբերի 19–ին Սեն Դենիում իրականացված հատուկ գործողությունների ժամանակ ոչնչացվել է գրոհների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը։ –0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:39
20 Հոկտեմբերի 2019
Երկիր մոլորակին խոշոր աստերոիդ է մոտենում
Երկիր մոլորակին խոշոր աստերոիդ է մոտենում:
10:25
10 Հոկտեմբերի 2019
Թուրքիան ռմբակոծում է հայերով բնակեցված սիրիական քաղաքը
Թուրքիան ռմբակոծում է հայերով բնակեցված սիրիական քաղաքը:
21:07
09 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի նախագահը հայտարարել է Սիրիայում ռազմական օպերացիա սկսելու մասին
Օպերացիան ուղղվելու է Քրդստանի աշխատավորական կուսակցութւյան և «Իսլամական պետության» դեմ։
14:49
02 Սեպտեմբերի 2019
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել:
13:32
28 Օգոստոսի 2019
Նովոսիբիրսկում շենքի պատ է փլուզվել. մարդիկ մնացել են փլատակների տակ (ՎԻԴԵՈ)
Դեպքի վայրում աշխատում է 380 մարդ:
13:28
31 Հուլիսի 2019
Մեքսիկայի և ԱՄՆ–ի սահմանին յուրօրինակ ճոճանակներ են հայտնվել (ՎԻԴԵՈ)
Մեքսիկայի և ԱՄՆ–ի սահմանին յուրօրինակ ճոճանակներ են հայտնվել։
16:47
30 Հուլիսի 2019
Իրանի նախագահի խորհրդականը դատապարտվել է մահապատժի կնոջը սպանելու համար
Նաջաֆին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն ու պատմել, որ սպանել է կնոջն ընտանեկան խնդիրների պատճառով։
16:30
30 Հուլիսի 2019
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը:
12:22
29 Հուլիսի 2019
ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպանը, հնարավոր է, զբաղեցնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը
ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպան Իվան Վոլինկինը, հնարավոր է, զբաղեցնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը։
15:59
23 Հուլիսի 2019
Բորիս Ջոնսոնը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
Բորիս Ջոնսոնը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:
20:21
20 Հուլիսի 2019
Անգամ Ferrari–ն և Lamborghini–ն են կեղծում. հայտնաբերվել է կեղծ մեքենաների գործարան
Անգամ Ferrari–ն և Lamborghini–ն են կեղծում. հայտնաբերվել է կեղծ մեքենաների գործարան։
19:40
16 Հուլիսի 2019
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է: