424.11
4.26
393.28
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանում փակվել են խանութները մանաթի արժեզրկումից հետո

15:13
21 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի ԿԲ–ն որոշում է ընդունել անցնել լողացող փոխարժեքին, ինչի հետևանքով ադրբեջանական մանաթի արժեքի կտրուկ անկումը հանգեցրել է նրան, որ առևտրային ցանցերը սկսել են սահմանափակել ներկրված ապրանքների վաճառքը, հաղորդում է РБК–ն։

Haqqin.az պորտալի տվյալներով` հիմա Բաքվում փակ են İrshad Telekom, Music Gallery, Baku Electronics էլեկտրոնիկայի ցանցերը։ Պորտալի հաղորդմամբ` փակման պատճառն ապրանքների վերագնահատումն է։

Պարենային խանութներում դադարեցվել է ներկրված ապրանքների վաճառքը։ Ինչպես haqqin.az–ին տեղեկացրել են առևտրային կետերի սեփականատերերը, հիմա նրանք սպասում են հետագա ցուցումներին ազգային արժույթի փոխարժեքի անկման կապակցությամբ։

Trend.az գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի բանկերը ժամանակավորապես դադարեցրել են դրամական փոխանցումները, բազմաթիվ փոխանակման կետեր դադարեցրել են արտարժույթի փոխանակման գործառնությունները։ Փորձագետները մտավախություն ունեն, որ մանաթի արժեզրկումից հետո փոխառուների մոտ լուրջ խնդիրներ կառաջանան` կապված ավելի վաղ վերցված արժութային վարկերի սպասարկման հետ։  

«Սպասվում է, որ խնդիրներ կառաջանան` կապված դոլարով վարկերի վերադարձելիության հետ», – զգուշացրել է Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնի նախագահ Վուգար Բայրամովը։

Դեկտեմբերի 21–ին Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտարարել է, որ անցում է կատարում մանաթի լողացող փոխարժեքին` իր որոշումը բացատրելով երկրի տնտեսության մեջ գրանցված արժութային մուտքերի կտրուկ կրճատմամբ և արժութային պահուստների պաշտպանության անհրաժեշտությամբ։ Այս ամենի հետևանքով մանաթի փոխարժեքը հիմնական բոլոր արտարժույթների նկատմամբ կտրուկ նվազել է, մեկ օրում դոլարը թանկացել է 1,05 մանաթով` հասնելով 1,55 մանաթի, եվրոն 1,14 մանաթից հասել է 1,685 մանաթի, ռուսական ռուբլին` 0,15–ից 0,22 մանաթի։

Այսօր դոլարի փոխարժեքը հասել է 1,55 մանաթի, իսկ դա նշանակում է, որ 2015 թ.–ի ընթացքում ադրբեջանական արժույթը կիսով չափ արժեզրկվել է։ Փորձագետների կանխատեսմամբ` առաջիկայում դոլարը կարող է թանկանալ` հասնելով 2–3 մանաթի։

Ավելի վաղ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փորձագետները տեղեկացրել էին, որ նավթի համաշխարհային գների անկումը կհանգեցնի Ադրբեջանի տնտեսական իրավիճակի վատացման, որի եկամուտների մեծ մասն ապահովվում է էներգակիրների արտահանման միջոցով։–0–  

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:41
29 Մարտի 2024
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
12:54
26 Մարտի 2024
ԱՄՆ-ում 3 կիլոմետրանոց կամուրջ է փլուզվել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են 3 կիլոմետրանոց կամրջի փլուզման կադրերը․ ՎԻԴԵՈ
12:19
25 Մարտի 2024
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
12:22
22 Մարտի 2024
Տեխասի և Մեքսիկայի սահմանին հարյուրավոր միգրանտներ ճեղքել են սահմանային պատն ու փորձել մուտք գործել ԱՄՆ (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես են միգրանտներն օգնություն կանչում և վազում դեպի սահմանային դարպասը․ ՎԻԴԵՈ
10:35
18 Մարտի 2024
Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ ձայների 87,34%–ով
Վլադիմիր Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 87,34%-ը քվեաթերթիկների 98%-ի մշակման արդյունքներով
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել