ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
10 տարեկան տղան առանց ծնողների թույլտվության վերցրել է ավտոմեքենան և հեռացել հենց դպրոցի ավտոկայանատեղից։
Տղային բռնելու է մեկնել մի քանի պարեկապահակային մեքենա։ Մանկահասակ «մրցարշավորդը» անգամ նկատելով, որ իրեն հետապնդում են ոստիկանները` չի նվազեցրել արագությունը։
Արդյունքում նա փորձել է դուրդ գալ մայրուղի, սակայն բախվել է ճանապարհային նշանին, գրում է
ren.tv–ին։
Ձերբակալման ժամանակ դպրոցականն իսկական դիմադրություն է ցույց տվել։ Ոստիկաններին մեծ դժվարությամբ է հաջողվել երեխային դուրս հանել մեքենայի սրահից։
Նա բերման է ենթարկվել։ Ոստիկանության բաժանմունքում երեխան հայտնել է, որ իր ավագ եղբայրն է սովորեցրել իրեն մեքենա վարել։–0–