ԱՄՆ–ում մարիխուանայի բորսա կբացվի

20.02.2016, 14:00
Առաջիկայում ԱՄՆ–ում, հնարավոր է, մարիխուանայի բորսա բացվի:
ԱՄՆ–ում մարիխուանայի բորսա կբացվի

SԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Առաջիկայում ԱՄՆ–ում, հնարավոր է, մարիխուանայի բորսա բացվի, հաղորդում է ruposters.ru կայքը`հղում անելով Fortune–ին։ Seed Commodities Exchange (Seed CX) ընկերությունը համապատասխան հայտ է ներկայացրել ԱՄՆ–ի ապրանքային ֆյուչերսների առևտրի հանձնաժողով։

Ընկերության ներկայացուցիչների խոսքերով` նոր հարթակում նախատեսվում է վաճառել սերմեր, ամբողջական բույսեր և բուսական հյութ։ Նախատեսվում է, որ բորսան կսկսի գործել մոտավորապես մայիսին, երբ կմեկնարկի գյուղատնտեսական նոր սեզոնը։

Seed Commodities Exchange ընկերության աշխատակիցներն իրենց նախագծի համար միջոցներ գրավելու նպատակով ուղարկել են ավելի քան 11 հազար էլեկտրոնային նամակներ, ինչպես նաև հանդիպել են 604 ներդրողների հետ։ Արդյունքում, 50 ներդրողներից հավաքվել է մոտ 3,42 մլն դոլար։ Գումար փոխանցած ներդրողների անունները գաղտնի են պահվում։

Նշվում է նաև, որ բորսան գործելու է միայն ԱՄՆ–ի այն նահանգներում, որտեղ մարիխուանան արդեն օրինականացված է։–0–