ԱՄՆ-ն պատրաստվում է արգելել Huawei և ZTE սմարթֆոնները

20.01.2018, 21:05
Ամերիկայի իշխանություններն օրինագիծ են պատրաստում Huawei և ZTE սմարթֆոնների արգելքի մասին:
ԱՄՆ-ն պատրաստվում է արգելել Huawei և ZTE սմարթֆոնները
ԵՐԵՎԱն, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկայի իշխանություններն օրինագիծ են պատրաստում Huawei և ZTE սմարթֆոնների արգելքի մասին: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Մայքլ Քոնաուեյը (Mike Conaway) անցած շաբաթ ներկայացրել է օրինագիծ, որը կոչվում է «Defending U.S. Government Communications Act» (ԱՄՆ-ի կառավարական հաղորդակցությունների պաշտպանության ակտ):

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է telecom.arka.am–ը` հղում անելով ferra.ru-ին, փաստաթուղթն արգելում է ԱՄՆ-ի կառավարական ծառայություններին, մարմիններին ու գերատեսչություններին օգտագործել Huawei և ZTE ընկերությունների հեռախոսները և այլ սարքավորումները: Արգելքը կապված է ազգային անվտանգության մտահոգությամբ, քանի որ ընկերությունները կասկածվում են չինական կառավարության հետ կապի մեջ:

Ինչպես նշվում է Քոնաուեյի հայտարարության մեջ, Huawei և ZTE արտադրանքի օգտագործումը «կդառնա հրավեր չինական հետախուզության համար` մասնակցելու մեր կյանքի բոլոր ոլորտներում»:-0-