417.14
4.83
386.42
+19
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ–ի «Կրեմլյան ցուցակում» ներառված ռուսաստանաբնակ գործարարները մեկ օրում կորցրել են 1,1 մլրդ դոլար

12:58
31 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ի «Կրեմլյան ցուցակում» ներառված ռուս միլիարդատերերի ակտիվները մեկ օրում էժանացել են 1,1 մլրդ դոլարով, հաշվարկել է ՌԲԿ–ն։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին է ներկայացրել այսպես կոչվող «կրեմլյան զեկույցը»` ռուս բարձրաստիճան պաշտոնյաների ու գործարարների ցուցակ, ովքեր մոտ են Ռուսաստանի ղեկավարությանը: Սա այն մարդկանց ցուցակն է, որոնց վրա, ամենայն հավանականությամբ, տարածվում են ԱՄՆ-ի պատժամիջոցները: Միաժամանակ, Ամերիկայի ֆինանսների նախարարությունում պարզաբանել են, որ «կրեմլյան ցուցակում» ներառված անձանց վրա ԱՄՆ-ում չեն տարածվում որևէ սահմանափակումներ ու արգելքներ: Ցուցակում ներառված անձանց դեմ ոչ մի պատժամիջոցներ չեն կիրառվում, գործարքները նրանց հետ ոչնչով չեն սպառնում ամերիկացիներին, եթե միայն սահմանափակող միջոցները չեն կիրառվել ավելի վաղ: Ինչպես հայտնում է Forbes-ը, զեկույցում ներառված են ՌԴ նախագահի աշխատակազմի գրեթե բոլոր բարձրաստիճան ներկայացուցիչները, ընդհուպ մինչև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ինչպես նաև Ռուսաստանի պետական մարմինների ղեկավարներ:  

Загружается новость ... "Лево"

ՌԲԿ–ն  նշում է, որ շուկան ամերիկյան զեկույցին ընդհանուր առմամբ արձագանքել է դրական, կարող էր ավելի վատ լինել։

ՌԲԿ–ն հաշվարկել է, թե մեկ օրում որքան է փոխվել ԱՄՆ–ի Ֆինանսների նախարարության «Կրեմլյան ցուցակում» ներառված մոտ հարյուր ռուս միլիարդատերերի կարողությունը։ Որպես հիմք վերցվել են Forbes–ի առցանց վարկանիշի տվյալները, որոնք թարմացվում են օնլայն ռեժիմում։ 

Զեկույցի հրապարակումից հետո, որում ներառվել է 96 ռուս գործարար, վերջիններիս համախառն կարողությունը Մոսկվայի ժամանակով ժամը 21։00–ի դրությամբ նվազել է 1,06 մլրդ դոլարով։ Այդ ժամանակ Մոսկվայի և Լոնդոնի բորսաները, որտեղ կատրվում է ռուս միլիարդատերերի հիմնական ակտիվների առուվաճառքը, արդեն փակ են։

Բացարձակ արտահայտմամբ ամենից շատ էժանացել են Վագիտ Ալեկպերովի ակտիվները (Լուկօյլ)` 226 մլն դոլարով, Վլադիմիր Լիսինի ակտիվները (Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատ)` 205 մլն դոլարով, Սուլեյման Քերիմովի ակտիվները (Պոլյուս)` 102 մլն դոլարով։

ԱՄՆ–ի ցուցակում ներառված ռուս միլիարդատերերը տոկոսային արտահայտմամբ «էժանացել են» ընդամենը 0,3 տոկոսով, նրանց համախառն կարողությունը հիմա գնահատվում է 420 մլրդ դոլար։

«Դժվար է ասել, թե ինչպես է այս ամենի վրա անմիջականորեն ազդել ԱՄՆ–ի զեկույցը», – նշում են ՌԲԿ–ից։ 

ՌԲԿ–ից նաև նշում են, որ ԱՄՆ–ի ֆինանսների նախարարության պատրաստած «օլիգարխների» ցուցակն ամբողջությամբ համընկել է Forbes-ի` ռուսաստանաբնակ դոլարային միլիարդատերերի նախորդ տարվա վարկանիշի հետ: Շուկան դա ընդունել է որպես այն բանի նշան, որ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս հարցին ֆորմալ մոտեցում է ցուցաբերել` առանց ռուսական բիզնեսի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու ցանկությամբ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունից նշել են, որ ցուցակը պարզապես ցուցակ է, այլ ոչ թե պատժամիջոցային գործողություն։ Զեկույցի հրապարակային տարբերակում չկա որևէ բացասական տեղեկատվություն ցուցակում ներառված անձանց մասին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:21
16 Մայիսի 2023
Իտալիայում հայտնաբերվել է Հայաստան ուղարկվող 2 տոննա 734 կգ մաքուր կոկաին. այն թմրավաճառներին կբերեր ավելի քան 800մլն եվրոյի եկամուտ
Իտալիայում հայտնաբերվել է Հայաստան ուղարկվող 2 տոննա 734 կգ մաքուր կոկաին. այն թմրավաճառներին կբերեր ավելի քան 800մլն եվրոյի եկամուտ
14:16
10 Մայիսի 2023
Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար և ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը
ՌԴ նախագահը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար և ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը
17:50
05 Մայիսի 2023
ԱՀԿ-ն չեղարկեց COVID-19 համավարակի կարգավիճակը
ԱՀԿ-ն պաշտոնապես չեղարկեց COVID-19 համավարակի կարգավիճակը
15:52
03 Մայիսի 2023
Ուկրաինան փորձել է հարվածներ հասցնել Կրեմլին. ՏԱՍՍ
Ուկրաինան փորձել է հարվածներ հասցնել Կրեմլին
13:16
27 Ապրիլի 2023
Էրդողանը սրտի կաթվա՞ծ է ստացել, աշխատակազմից մեկնաբանում են
Էրդողանը սրտի կաթվա՞ծ է ստացել, աշխատակազմից մեկնաբանում են
12:50
26 Ապրիլի 2023
Էրդողանն իրեն վատ է զգացել ուղիղ եթերի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է ուղիղ եթերի ժամանակ. ՎԻԴԵՈ
19:37
14 Ապրիլի 2023
Լեդի Գագան պաշտոն է ստացել Ջո Բայդենի կողմից
Լեդի Գագան պաշտոն է ստացել Ջո Բայդենի կողմից
16:07
29 Մարտի 2023
Pepsi–ն ներկայացրել է նոր լոգոն 14 տարվա ընթացքում առաջին անգամ (ՎԻԴԵՈ)
Pepsi–ն ներկայացրել է նոր լոգոն 14 տարվա ընթացքում առաջին անգամ. ՎԻԴԵՈ
01:06
09 Մարտի 2023
Վրաստանում հատուկջոկատայինները ցրեցին ցուցարարներին՝ օգտագործելով ջրցաններ և արցունքաբեր գազ (ՎԻԴԵՈ)
Վրաստանում հատուկջոկատայինները ցրեցին ցուցարարներին՝ օգտագործելով ջրցաններ և արցունքաբեր գազ. ՎԻԴԵՈ
15:34
23 Փետրվարի 2023
Անգլուհին ամուսնացել է իր վերմակի հետ
Անգլուհին ամուսնացել է իր վերմակի հետ։ Կնոջ խոսքով՝ ինքը առաջին հայացքից սիրահարվել է վերմակին
11:45
17 Փետրվարի 2023
Մոսկվայում վարորդին տուգանել են հայկական վարորդական վկայականով վարելու համար
Մոսկվայում վարորդը տուգանվել է հայկական վարորդական վկայականով վարելու համար
21:15
13 Փետրվարի 2023
Օգտագործված արհեստական թարթիչներ, բիկինիներ. թուրք կամավորները դժգոհում են Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունից (ՎԻԴԵՈ)
Օգտագործված արհեստական թարթիչներ, բիկինիներ. թուրք կամավորները դժգոհում են Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունից. ՎԻԴԵՈ