ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ –ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է, որ 2021թ․ հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի ԿՈՎԻԴ19-ի բացասական թեստ։
«ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը (CDC) հայտնում է, որ օդային ճանապարհով ԱՄՆ մուտք գործող անձինք պետք է թռիչքին նախորդող 3 օրվա ընթացքում թեստ հանձնեն և թռիչքի ներկայանան տեղեկանքով», – նշվում է հաղորդագրության մեջ։
CDC-ի
կայքում կարող եք գտնել լրացուցիչ մանրամասներ, ինչպես նաև հաճախ տրվող հարցերի պատասխանները։–0–