Սպիտակի երկրաշարժ, կյանք անտառում. հայ կինը գտել է դստերը 25 տարի անց «Пусть говорят»-ի տաղավարում (ՎԻԴԵՈ)

11.12.2019, 12:27
Անտառում միայնակ ապրող հայ կինը հանդիպել է դստերը ՎԻԴԵՈ
Սպիտակի երկրաշարժ, կյանք անտառում. հայ կինը գտել է դստերը 25 տարի անց «Пусть говорят»-ի տաղավարում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսական «Пусть говорят» հաղորդաշարի հերոսուհին դարձել է Հայաստանում ծնված մի կին, ով տարիներ առաջ թողել է դստերը և այժմ բնակվում է մերձմոսկովյան անտառում: Մենակյաց կյանք վարող կնոջ մասին առաջին հաղորդումից հետո Ղրղզստանից մի հեռուստադիտող ճանաչել է իր մորը և որոշել է հանդիպել նրա հետ հենց տաղավարում:

«Пусть говорят»-ի խմբագիրները պարզել են, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո հերոսուհին`Ազնիվ Ներսիսյանը, առանց փաստաթղթերի, փախել է Հայաստանից Ղրղզստան: Այնտեղ նա ամուսնացել է և երկու երեխա ունեցել, որոնցից ավագը մահացել է հիվանդության պատճառով:

Մի քանի տարի անց Ազնիվը` թողնելով ամուսնուն և դստերը, սկսել է ապրել մերձմոսկովյան անտառում: Հաղորդման տաղավարում, միայն, նա իմացավ իր ամուսնու մահվան մասին և հանդիպեց դստերը 25 տարի անց:-0-