Իտալիայում 23-ամյա աղջիկը սխալմամբ COVID-19-ի դեմ պատվաստանյութի միանգամից 6 չափաբաժին է ստացել

11.05.2021, 13:16
Իտալիայում 23-ամյա աղջիկը սխալմամբ COVID-19-ի դեմ պատվաստանյութի միանգամից 6 չափաբաժին է ստացել
Իտալիայում 23-ամյա աղջիկը սխալմամբ COVID-19-ի դեմ պատվաստանյութի միանգամից 6 չափաբաժին է ստացել

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Իտալիայում 23-ամյա աղջիկը սխալմամբ Pfizer/BioNTech ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութի միանգամից վեց չափաբաժին է ստացել, գրում է Mirror-ը`հղում անելով Corriere della Sera թերթին։

Նշվում է, որ աղջիկը պատվաստվել է մայիսի 9-ի առավոտյան՝ Տոսկանա մարզի բուժհաստատություններից մեկում։ Ինչպես նշվում է, բուժաշխատողը պատահաբար ներարկիչը լցրել է պատվաստանյութի մի ամբողջ սրվակով, որը պարունակել է վեց չափաբաժին։ Ներարկումից հետո նա անմիջապես նկատել է թույլ տված սխալը, և աղջկան պատմել տեղի ունեցածի մասին, հաղորդում է tert.am–ը։

Աղջկա խոսքով՝ սկզբում շատ էր վախեցել, քանի որ չգիտեր՝ ինչ կարող է պատահել իր հետ։ 

Պատվաստումից հետո աղջիկը գանգատվել է միայն գլխացավից, հոգնածությունից և ձեռքի ցավից, սակայն լուրջ խնդիրներ ի հայտ չեն եկել։ 

Նշվում է, որ հիվանդանոցում նրան 24 ժամ պահել են հսկողության տակ․ այս պահին նա գտնվում է տանը։–0–