Իտալիայում հայտնաբերվել է Հայաստան ուղարկվող 2 տոննա 734 կգ մաքուր կոկաին. այն թմրավաճառներին կբերեր ավելի քան 800մլն եվրոյի եկամուտ
16.05.2023,
13:21
Իտալիայում հայտնաբերվել է Հայաստան ուղարկվող 2 տոննա 734 կգ մաքուր կոկաին. այն թմրավաճառներին կբերեր ավելի քան 800մլն եվրոյի եկամուտ

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Իտալիայի Ռեջո դի Կալաբրիա քաղաքի ֆինանսական գվարդիան և մաքսային աշխատողներն Էկվադորից ուղարկված երկու կոնտեյներներում հայտնաբերել են 2 տոննա 734 կիլոգրամ մաքուր կոկաին, որը պետք է տեղափոխվեր Հայաստան։
Ինչպես հայտնում է իտալական ansa.it կայքը, կոկաինը Հայաստան պետք է տեղափոխվեր Վրաստանի Բաթումի նավահանգստով։
Ավելի քան 12 մետր երկարությամբ բեռնարկղերում պահվող կոկաինը թաքցված է եղել 78 տոննա բանանով բեռի մեջ։
Նշվում է, որ կոկաինը հայտնաբերվել է երկար ու բարդ որոնողական աշխատանքների արդյունքում՝ բարդ սկաներների օգնությամբ։ Այդ աշխատանքներում մասնակցել է նաև հատուկ վարժեցված շուն։
Առգրավված թմրանյութը, որը չափազանց մաքուր որակի էր և կատարյալ վիճակում, թմրավաճառներին կբերեր ավելի քան 800 միլիոն եվրոյի եկամուտ:
Հաշվի առնելով թմրանյութի մեծ քանակը` դրա տեղափոխման և հետագա ոչնչացման օպերացիային մասնակցել է ֆինանսական գվարդիայի ավելի քան 30 ծառայող։–0–