528.92
7.45
475.99
+11
Եղանակը Երևանում
Հայ

Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում

16:11
09 Նոյեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը, հայտնում է Հայաստանի ԿԲ–ն Երևանում ԱՊՀ երկրների ազգային բանկերի և վճարային համակարգերի ղեկավարների ու ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման ընթացքում։

Հանդիպման արդյունքներով ընդունվել է ընդհանուր վճարային տարածք (միասնական ստանդարտներով աշխատող տեխնոլոգիական միջավայր) ձևավորելու նպատակով վճարային ենթակառուցվածքների փոխգործակցության արդիականության մասին բանաձև:

«Վերջինս ԱՊՀ երկրների ազգային վճարային քարտեր ունեցողներին թույլ կտա ազատորեն իրականացնել բոլոր սովորական գործարքները՝ այդ քարտերի օգնությամբ կանխիկ գումարներ ստանալ, գնումներ կատարել, վճարել ծառայությունների դիմաց և այլ գործառնություններ աշխատանքային հանդիպման անդամ-երկրների բանկոմատների ու առևտրային տերմինալների միջոցով»,– ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես հայտնել է Ռուսաստանի ԿԲ ազգային վճարային համակարգի դեպարտամենտի տնօրեն Ալլա Բակինան, ԱՄՆ երկրների միջև փոխգործակցությունն արդեն վաղուց իրականացվում է տարբեր մակարդակներում` և Կենտրոնական բանկերի, և վճարային համակարգերի միջև։

Ըստ նրա, շատ կարևոր է, որ ԱՊՀ երկրների վճարային համակարգերը զարգանան միջազգային մակարդակով, զբաղեցնեն իրենց արժանի տեղը վճարային ծառայությունների շուկայում և տրամադրեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները մեր քաղաքացիներին։

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն իր հերթին հայտնել է, որ բոլոր այն երկրներում Կենտրոնական բանկն առանձնահատուկ նշանակություն է տալիս ազգային վճարային համակարգերի և տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք դրա համար կիրառվում են:

Աշխատանքային հանդիպման մասնակիցները քննարկել են ԱՊՀ երկրների վճարային ծառայությունների շուկայի վիճակը, ազգային վճարային համակարգերի փոխադարձ ինտեգրման հեռանկարները և ազգային արժույթով ազգամիջյան հաշվարկների կազմակերպումը։

«ArCa» և «Мир» վճարային համակարգերը ներկայացրել են վճարային ենթակառուցվածքների փոխազդեցության նախագիծը «НСПК» ԲԸ–ի ներկայացրած կազմակերպչական և տեխնոլոգիական լուծումների հիման վրա։

Միջհամակարգային փոխազդեցության շրջանակում մշակվել են միասնական կանոններ և սակագներ, որոնց հաշվարկումը կտարվի ազգային արժույթով, ինչպես նաև կընդլայնվի քարտերի ընդունման ենթակառուցվածքը։ -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:40
23 Հոկտեմբերի 2019
Եվրոպայում այլևս չեն լինի էժան ավիատոմսեր
Եվրոպայում այլևս չեն լինի էժան ավիատոմսեր:
16:31
16 Հոկտեմբերի 2019
ՊԵԿ-ի ղեկավարը հայտնեց, թե ինչպես կարելի է մաքսազերծել մեքենաները հին տուրքերով
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, թե ինչպես կարելի է հին տուրքերով մաքսազերծել հանրապետություն ներկրվող մեքենաները:
12:59
16 Հոկտեմբերի 2019
«Պոբեդան» կտրուկ բարձրացնում է տոմսերի արժեքը դեպի ՌԴ
Դա աննախադեպ բարձր միանգամյա աճ է:
11:00
13 Հոկտեմբերի 2019
60 մլն դոլարի ներդրումային ծրագիր. Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ
60 մլն դոլարի ներդրումային ծրագիր. Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ:
17:43
08 Հոկտեմբերի 2019
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է ձմեռային ամիսներին գազի թանկացման հավանականությունը
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է ձմեռային ամիսներին գազի թանկացման հավանականությունը:
17:51
07 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կբարձրանա էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներկրման դրույքաչափը (ՎԻԴԵՈ)
2020 թ.-ի հունվարի 1-ից փոխվելու է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների համար սահմանված ներկրման դրույքաչափը:
19:53
04 Հոկտեմբերի 2019
ՌԴ–ն առաջարկել է Ադրբեջանին կառուցել ատոմակայան
Ռուսաստանն առաջարկել է Ադրբեջանին կառուցել ատոմակայան։
15:42
02 Հոկտեմբերի 2019
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ռուսական գազի սակագինը. Կարապետյան
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ռուսական գազի սակագինը:
17:51
01 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ ջանքերն` ուղղված բարենպաստ պայմանների ձևավորմանը` ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկներին անցնելու համար (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում ակտիվացնել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են բարենպաստ պայմանների ձևավորմանը` ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկներին անցնելու համար։
22:36
27 Սեպտեմբերի 2019
Լավ լուր Փաշինյանից. իրականացվել է 500մլն դոլար պարտքի վերաֆինանսավորում, արդյունքում կխնայվի 10,2 մլն դոլար (ՎԻԴԵՈ)
Լավ լուր Փաշինյանից. իրականացվել է 500մլն դոլար պարտքի վերաֆինանսավորում, արդյունքում կխնայվի 10,2 մլն դոլար:
13:54
24 Սեպտեմբերի 2019
ՎԶԵԲ-ը 15 միլիոն դոլարի վարկ կտրամադրի ՀԷՑ-ին` բաշխիչ ցանցերի արդիականացման նպատակով
Սա 2017 թվականին ստորագրված՝ 80 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սկզբնական ծրագրի երրորդ տրանշն է:
19:41
23 Սեպտեմբերի 2019
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ընկերությունը «Moody's»-ի կողմից ստացել և հրապարակել է առաջին կորպորատիվ վարկանիշը Հայաստանում
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲ ընկերությունը ՀՀ պատմության մեջ առաջին կորպորատիվ ընկերությունն է, որը ստացել և հրապարակում է միջազգային վարկանիշ: