ՀՐԱՏԱՊ․ Veon-ը դուրս է եկել Հայաստանում Beeline ընկերությունը Ucom-ին վաճառելու գործարքից

06.05.2020, 11:54
ՀՐԱՏԱՊ․ Veon-ը դուրս է եկել Հայաստանում Beeline ընկերությունը Ucom-ին վաճառելու գործարքից
ՀՐԱՏԱՊ․ Veon-ը դուրս է եկել Հայաստանում Beeline ընկերությունը Ucom-ին վաճառելու գործարքից

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Կապի և ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար մատակարար VEON ընկերությունների խումբը հրաժարվում է բանակցել «UCom» ՓԲԸ-ի հետ` Հայաստանում հնարավոր գործարքի վերաբերյալ: Այս մասին ասվում է չորեքշաբթի առավոտյան VEON Group- ի կորպորատիվ կապի տնօրեն Կիրան Թոհեյի կողմից տարածված հայտարարության մեջ, հաղորդում է «ARKA Telecom» պորտալը։

2019-ի դեկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Ucom-ը մտադիր է գնել հայկական Beeline-ը: 

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։-0-