531.95
7.48
476.32
+9
Եղանակը Երևանում
Հայ

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

15:12
18 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. 2019թ.–ի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բանկային ոլորտը պետք է ֆինանսավորի տնտեսական հեղափոխությունը հանրապետությունում։  

Հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանի բանկային համակարգն արդեն վաղուց կարևոր դերակատարություն ունի երկրի տնտեսության զարգացման գործում, իսկ վերջին տարիներին դրա նշանակությունը սկսեց էապես աճել։ 

Վերջին 10 տարում տնտեսության մեջ ֆինանսական միջնորդության ցուցանիշներից մեկը` ՀՆԱ–ի նկատմամբ վարկերի հարաբերակցությունը, գրեթե եռապատկվել է։ 2018թ.–ի արդյունքում վարկերի մասնաբաժինը ՀՆԱ–ում կազմել է 51,6%, այն դեպքում, երբ 2008թ.–ին այն կազմում էր 17,8%։ Այս ցուցանիշը հիմա գտնվում է պատմական բարձր մակարդակի վրա և ամենաբարձրներից մեկն է ԱՊՀ երկրների շրջանում։ 

Խոշոր արտադրությունները, ենթակառուցվածքային և այլ նախագծերը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի ոլորտն այսօր հազվադեպ են գործում առանց բանկերի ֆինանսավորման։ Հայաստանի բանկային համակարգը երկրի տնտեսության ամենախոշոր և գրեթե այլընտրանք չունեցող ներդրողն է, և դա ունի մի շարք կարևոր պատճառներ։

Այս հանգամանքն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ֆինանսական շուկայի մնացած դերակատարները ոչ բավարար զարգացած են կամ կայացած` բանկային համակարգի համեմատ, որն ապացուցել է իր հուսալիությունն ու կայունությունը ֆինանսական ցնցումների նկատմամբ։

Միաժամանակ օտարերկրյա ուղիղ ներդրումները, որպես բիզնեսի ֆինանսավորման աղբյուր, հատկապես վերջին շրջանում, հեռու են բավարար լինելուց. դրանց ծավալը, Համաշխարհային բանկի վերջին տվյալներով (2017թ.), կազմել է ընդամենը 249,7մլն դոլար։ Այս ցուցանիշի հետահայաց վերլուծությունը վկայում է այն մասին, որ օտարերկրյա ուղիղ ներդրումների ներհոսքի ցուցանիշի վերին շեմը գրանցվել է 10 տարի առաջ և կազմում է մոտ 1 մլրդ դոլար։ 

Միաժամանակ, 2018թ.–ի արդյունքներով բանկերի կողմից իրականացվող վարկավորումը գերազանցել է 3 տրիլիոն դրամը կամ մոտ 6,2 մլրդ դոլարը։ 

Այսպիսով, եթե բանկային համակարգն ընդհանուր առմամբ Հայաստանի տնտեսության ֆինանսավորման գլխավոր աղբյուրն է, ապա բանկերի շրջանում թիվ 1 ներդրողն Ամերիաբանկն է։ Այսպես, Ամերիաբանկն այսօր հանրապետությունում գործող 17 բանկերի շրջանում զբաղեցնում է առաջատար դիրքը ինչպես վարկավորման համախառն ծավալով, այնպես էլ մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ծավալով։ 

Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2018թ.–ի արդյունքում կազմել է 547,9մլրդ դրամ կամ Հայաստանի բանկային համակարգի վարկավորման ընդհանուր ծավալի 17,8%–ը։ Միաժամանակ մեկ տարում բանկն ապահովել է վարկային պորտֆելի 14,2%–անոց աճ։ 

Ամերիաբանկի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ծավալը նախորդ տարվա արդյունքում կազմել է 440,2 մլրդ դրամ։ Ընդ որում, բանկը զբաղեցնում է առաջատարի դիրքը նաև խոշոր ձեռնարկությունների վարկավորման ցուցանիշով, որը կազմել է 346,6մլրդ դրամ, իսկ ՓՄՁ–ի վարկավորման պորտֆելը հասել է 93,6 մլրդ դրամի։ 

Ամերիաբանկի վարկային պորտֆելը դիվերսիֆիկացված է, բանկն ամբողջ ծավալով վարկավորում է տնտեսության տարբեր ոլորտները։ Մասնավորապես, բանկի կողմից արդյունաբերության վարկավորումը 2018թ.–ի վերջին կազմել է 87,2 մլրդ դրամ, գյուղատնտեսության վարկավորումը` 13,1 մլրդ դրամ, շինարարության վարկավորումը` 22,5 մլրդ դրամ, տրանսպորտի և կապի վարկավորումը` 48,2 մլրդ դրամ, առևտրի վարկավորումը` 81,7 մլրդ դրամ, սպասարկման ոլորտի վարկավորումը` 20,7 մլրդ դրամ։ 

Հարկ է նշել, որ ԿԲ–ի կողմից կապիտալի նկատմամբ նվազագույն պահանջների ավելացման շնորհիվ Ամերիաբանկի համախառն կապիտալը համալրվեց` հասնելով 89,7 մլրդ դրամի կամ մոտ 184 մլն դոլարի, և այսօր այն ամենախոշորն է բանկային շուկայում։ Դա թույլ է տալիս բանկին ընդլայնել Հայաստանի տնտեսության ֆինանսավորման հնարավորություններն ու զգալի ներդրում կատարել դրա զարգացման գործում։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:31
16 Հոկտեմբերի 2019
ՊԵԿ-ի ղեկավարը հայտնեց, թե ինչպես կարելի է մաքսազերծել մեքենաները հին տուրքերով
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, թե ինչպես կարելի է հին տուրքերով մաքսազերծել հանրապետություն ներկրվող մեքենաները:
12:59
16 Հոկտեմբերի 2019
«Պոբեդան» կտրուկ բարձրացնում է տոմսերի արժեքը դեպի ՌԴ
Դա աննախադեպ բարձր միանգամյա աճ է:
11:00
13 Հոկտեմբերի 2019
60 մլն դոլարի ներդրումային ծրագիր. Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ
60 մլն դոլարի ներդրումային ծրագիր. Փաշինյանը հանդիպել է գործարարների հետ:
17:43
08 Հոկտեմբերի 2019
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է ձմեռային ամիսներին գազի թանկացման հավանականությունը
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է ձմեռային ամիսներին գազի թանկացման հավանականությունը:
17:51
07 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կբարձրանա էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներկրման դրույքաչափը (ՎԻԴԵՈ)
2020 թ.-ի հունվարի 1-ից փոխվելու է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների համար սահմանված ներկրման դրույքաչափը:
19:53
04 Հոկտեմբերի 2019
ՌԴ–ն առաջարկել է Ադրբեջանին կառուցել ատոմակայան
Ռուսաստանն առաջարկել է Ադրբեջանին կառուցել ատոմակայան։
15:42
02 Հոկտեմբերի 2019
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ռուսական գազի սակագինը. Կարապետյան
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ռուսական գազի սակագինը:
17:51
01 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ ջանքերն` ուղղված բարենպաստ պայմանների ձևավորմանը` ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկներին անցնելու համար (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում ակտիվացնել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են բարենպաստ պայմանների ձևավորմանը` ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկներին անցնելու համար։
22:36
27 Սեպտեմբերի 2019
Լավ լուր Փաշինյանից. իրականացվել է 500մլն դոլար պարտքի վերաֆինանսավորում, արդյունքում կխնայվի 10,2 մլն դոլար (ՎԻԴԵՈ)
Լավ լուր Փաշինյանից. իրականացվել է 500մլն դոլար պարտքի վերաֆինանսավորում, արդյունքում կխնայվի 10,2 մլն դոլար:
13:54
24 Սեպտեմբերի 2019
ՎԶԵԲ-ը 15 միլիոն դոլարի վարկ կտրամադրի ՀԷՑ-ին` բաշխիչ ցանցերի արդիականացման նպատակով
Սա 2017 թվականին ստորագրված՝ 80 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սկզբնական ծրագրի երրորդ տրանշն է:
19:41
23 Սեպտեմբերի 2019
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ընկերությունը «Moody's»-ի կողմից ստացել և հրապարակել է առաջին կորպորատիվ վարկանիշը Հայաստանում
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲ ընկերությունը ՀՀ պատմության մեջ առաջին կորպորատիվ ընկերությունն է, որը ստացել և հրապարակում է միջազգային վարկանիշ:
11:45
20 Սեպտեմբերի 2019
Ֆինանսական խաղեր և հատուկ ակցիաներ. Հայաստանում մեկնարկել է ֆինանսական գրագիտության «թեժ աշունը»
Հայաստանի բանկերի միությունը գործարկել է «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» միջոցառումների շարքը: