Գազպրոմը ցանկանում է Հայաստանում 0.121 մլրդ խմ գազի պաշարներ ստեղծել աշուն–ձմեռ ժամանակաշրջանում

05.06.2015, 18:05
«Գազպրոմ» ընկերությունը նախատեսում է Հայաստանում 0.121 մլրդ խմ գազի օպերատիվ պաշարներ ստեղծել աշուն–ձմեռ ժամանակաշրջանում, գրում է Փրայմը` հղում անելով հոլդինգի հաղորդագրությանը։
Գազպրոմը ցանկանում է Հայաստանում 0.121 մլրդ խմ գազի պաշարներ ստեղծել աշուն–ձմեռ ժամանակաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Գազպրոմ» ընկերությունը նախատեսում է Հայաստանում 0.121 մլրդ խմ գազի օպերատիվ պաշարներ ստեղծել աշուն–ձմեռ ժամանակաշրջանում, գրում է Փրայմը` հղում անելով հոլդինգի հաղորդագրությանը։

Էներգետիկ կոնցեռնի ծրագրերով նախատեսված է նաև Ռուսաստանի տարածքում գազի ստորգետնյա պահեստներում ստեղծել գազի օպերատիվ պաշարներ` ոչ պակաս, քան 72.018 մլրդ խմ ծավալով, և 1.07 մլրդ խմ`Բելառուսի տարածքում գտնվող գազի ստորգետնյա պահեստներում։

Հաղորդագրության համաձայն, կազմակերպության ղեկավարությունը համապատասխան ստորաբաժանումներին և դուստր ձեռնարկություններին հանձնարարել է օպերատիվ գազի պաշար ստեղծել Ռուսաստանում, Բելառուսում և Հայաստանում գազամատակարարման միասնական համակարգի` 2015-2016թ.–ի աշուն–ձմեռ ժամանակաշրջանում վստահելի աշխատանք իրականացնելու համար։

«Գազպրոմ Հայաստանը» ռուսական «Գազպրոմ» ընկերության հարյուրտոկոսանոց «դուստր» ձեռնարկությունն է, որը մենաշնորհային դիրք ունի Հայաստանի ներքին շուկայում ռուսական գազի մատակարարման և բաշխման ոլորտում։ Գազը  Հայաստան է բերվում տարանցիկ ճանապարհով։

Անհրաժեշտության դեպքում Հայաստանում գազամատակարարումն իրականացվում է Աբովյանի գազի ստորգետնյա պահեստներում գտնվող պաշարների հաշվին, ինչը կարգավորում է գազի օգտագործման արդյունաբերության սեզոնային և պիկային փոփոխությունները, ինչպես նաև երաշխավորված գազամատակարարում ապահովում կարևորագույն գազասպառողներին

Եթե ինչ–ինչ պատճառներով գազատրանսպորտային համակարգի օբյեկտները շարքից դուրս գան, կայանը կարող է 1-1.5 ամիս շարունակ գազ մատակարարել կարևորագույն սպառողներին։ -0-