Չորս ոստիկան և Գյումրու քաղաքապետարանի մեկ աշխատակից ձերբակալվել են անօրինական գումար գանձելու կասկածանքով
04.08.2008,
14:15
Չորս ոստիկան և Գյումրու քաղաքապետարանի մեկ աշխատակից ձերբակալվել են անօրինական գումար գանձելու կասկածանքով
Ոստիկանության չորս և Գյումրու քաղաքապետարանի մեկ աշխատակից շաբաթ օրը ձերբակալվել են առևտրականներից անօրինական գումար գանձելու կասկածանքով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Գլխավոր դատախազության աղբյուրը։
«Ազգային անվտանգության ծառայության և Գյումրու ոստիկանության կողմից ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքներում՝ թեժ հետքերով ձերբակալվել են ոստիկանության չորս և քաղաքապետարանի մեկ աշխատակից, որոնց կասկածում են շուկայի առևտրականներից պարբերաբար անօրինական գումար գանձելու մեջ», - ասել է գործակալության զրուցակիցը։-0-

