Սան-Ֆրանցիսկոյում բացվում է հայկական տեխնոլոգիաների ArmTech – 2007 գլոբալ համաժողովը
Չորեքշաբթի Սան-Ֆրանցիսկոյում բացվում է հայկական տեխնոլոգիաների (Armenian Technology Congress - ArmTech - 2007) գլոբալ համաժողովը, որը կտևի մինչև հուլիսի 7-ը։ Սա նման ծավալի առաջին համաժողովն է, նախատեսված այն պրոֆեսիոնալների համար, որոնք հետաքրքված են գլոբալ հայ հասարակությամբ և Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ:
Համաժողովի նպատակն է գործող բիզնեսի ներկայացուցիչների միջև խթանել պրոֆեսիոնալ կապերը և ստեղծել փոխշահավետ հարաբերություններ: Համաժողովի առավելությունների թվում կարելի է ընդգծել Հայաստանի իմիջի ձևավորումը որպես զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր, հայկական բարձր տեխնոլոգիաների առաջընթացը միջազգային շուկայում և այս ոլորտում համահայկական միջազգային ցանցի ստեղծումը:
Համաժողովի հիմնական թեմաների ցուցակում ներգրավված են ավտոմատացումը և կառավարումը, կիսաուղեցույցները և նանոտեխնոլոգիաները, ձեռնարկությունների ծրագրային ապահովումը, ինտերնետը և թվային կոմունիկացիաները, ռազմական, ավիատիեզերական և տրանսպորտային համակարգերը, անվտանգությունը և գաղտնիությունը, պլանավորման ավտոմատացված համակարգերը:
Սան-Ֆրանցիսկոյում հայկական տեխնոլոգիաների ArmTech – 2007 գլոբալ համաժողովին մասնակցող հայկական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի նախագահի տնտեսական հարցերի գծով խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, որը հանդես կգա համաժողովի մասնակիցներին ուղղված ուղեձով:
Բացի այդ, պլանավորված են նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, Կալիֆորնիայի սենատոր Ջո Սիմիթյանի (Joe Simitian), Synopsys.Inc նախագահ Չի-Ֆուն Չանի (Dr.Chi-Foon Chan) և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ելույթները:
Ինչպես նշեց «Վիասֆեր Ինթերնեյշնլ» (Viasphere International Inc., Silicon Valley, USA) ընկերության ղեկավար, ArmTech Congress-ի նախագահ Թոնի Մորոյանը (Tony Moroyan), Համաժողովին մասնակցելով, Հայաստանի ներկայացուցչական պատվիրակությունը թույլ կտա ներկայացնել երկրի առաջընթացը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, գրավել և ավելացնել ներդրումների չափը տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածում, կազմակերպել հայկական ՏՏ-ապրանքների արտահանումը և հարթել հարաբերությունները բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի աշխարհի բոլոր խոշոր առաջատար ընկերությունների հետ:
Միջոցառմանը կմասնակցեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ավելի քան 500 հայկական կազմակերպություններ ոչ միայն Հայաստանից և ԱՄՆ-ից, այլև՝ Եվրոպայից, Բրազիլիայից, Կանադայից և այլ երկրներից:
Միաժամանակ համաժողովի ընթացքում Հայաստանը կներկայացնեն 50 ընկերություններ, որոնք գործում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, գիտությունը և տեխնիկան, օրգանական քիմիան, կենսատեխնոլոգիան և նանոտեխնոլոգիան, էներգետիկան, այլընտրանքային էներգետիկան:
Բացի այդ, համաժողովին մասնակցելու համար բարձր տեխնոլոգիաների ոլորտից ընտրվել են 25-30 հայկական ներդրումային նախագծեր, որոնք կներկայացվեն ԱՄՆ պոտենցիալ ներդրողներին:
«Այս համաժողովը հանդիսանում է Հայաստանում ՏՏ ոլորտում իր նշանակությամբ երկրորդ խոշոր նախագիծը, որը անցկացվելու է ԱՄՆ-ում: Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին համաժողովը անցկացվել է Նյու-Յորքում 2001 թվականի մայիսին, որտեղ Հայաստանը պոտենցիալ ներդրողներին ներկայացրեց 30 ընկերություններ և 14 ներդրումային նախագծեր, որոնցից շատերն այսօր իրագործված են», - ասաց Համաժողովի կազմակերպիչ, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն՝ Վահան Մովսիսյանը:
Նա հույս հայտնեց, որ Սան-Ֆրանցիսկոյի համաժողովի արդյունքում ArmTech գործող համաժողովը Հայաստանում մշտական/շարունակական բնույթ կկրի:
Հայաստանը տեղեկատվական և հեռուստակոմունիկացիոն տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ոլորտը դիտարկում է որպես տնտեսության այլ ոլորտների զարգացման խթանիչ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ակտիվ գործում են մոտ 200 ձեռնարկություններ, որոնք ունեն թվով 5000 աշխատակիցներ:
Դրանցից ավելի քան 30%-ը արտասահմանյան ներդրումներով ընկերություններ են: 2006 թվականի տարեկան արդյունքներով արտադրության ծավալը գնահատվում է մոտավորապես $100 մլն., իսկ աճը 2005 թվականի համեմատությամբ՝ գրեթե 20%:
Ոլորտի արտադրության ընդհանուր ծավալի մոտ 85%-ը արտահանվում է:
ՀՆԱ-ի 2%-ը կազմում է տեղեկատվական տեխնոլոգիաները: Արտասահմանյան ներդրումների ծավալը գնահատվում է ոչ պակաս, քան՝ $10-15 մլն.:
Ենթադրվում է, որ 2007 թվականին ՏՏ-տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների չափը կհասնի տասնյակ միլիոն դոլարների: 2006 թվականին Հայաստանի կառավարությունը երեք պայմանագրեր է ստորագրել այդ ոլորտում գործող խոշորագույն ընկերությունների հետ՝ Alcatel, Sun Microsystems և Hewlett Packard, իսկ 2007 թվականին՝ Microsoft-ի հետ: --0—

