584.78
6.68
494.78
+35
Եղանակը Երևանում
Հայ

ՊԵԿ-ը հայտնել է պայմանները, որոնց դեպքում թուրքական ապրանքների արգելքը չի կիրառվի

13:40
25 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից գործելու է ՀՀ կառավարության 20.10.2020թ. թիվ 1708-Ն որոշման հավելվածով սահմանված ցանկում ընդգրկված թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը` 6 ամիս ժամկետով։ 

Մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը ներմուծված ապրանքների նկատմամբ նշված արգելքը չի գործի միայն այն դեպքում, եթե մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը այդ ապրանքների նկատմամբ իրականացվեն բոլոր համապատասխան մաքսային գործառնությունները, մասնավորապես՝ դրանք հայտարարագրվեն «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, վճարվեն համապատասխան մաքսային վճարները և ապրանքները բաց թողնվեն մինչև նշված օրը։ 

Загружается новость ... "Лево"
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է նաև հետայսու ապրանքների առևտրային փաստաթղթերում նշում կատարել ծագման երկրի վերաբերյալ, իսկ հնարավորության դեպքում և (կամ) մաքսային մարմնի պահանջով ներկայացնել ծագման երկրի հավաստագիր կամ հայտարարագիր։ 

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից և այլ, ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։ 

«Զգուշացնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ուժեղացված մաքսային հսկողություն է իրականացվելու այդ ապրանքների նկատմամբ, ներառյալ ֆիզիկական զննում, որը իրականացվելու է մաքսային հսկողության իրականացման վայրերում տեղադրված տեսախցիկների ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է խստագույնս պահպանել ՀՀ կառավարության 20.10.2020թ. թիվ 1708-Ն որոշմամբ սահմանված դրույթները և զերծ մնալ հնարավոր խախտումներից։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:22
08 Հուլիսի 2021
Ի՞նչ է կատարվում շաքարավազի շուկայում. կարգավորիչը պարզաբանում է
Ի՞նչ է կատարվում շաքարավազի շուկայում. կարգավորիչը պարզաբանում է
17:37
06 Հուլիսի 2021
Բենզինը Հայաստանում հունիսին տարեկան կտրվածքով թանկացել է մոտ 60%–ով
Բենզինը Հայաստանում հունիսին տարեկան կտրվածքով թանկացել է մոտ 60%–ով
14:23
03 Հունիսի 2021
Փորձագետները կարագի գնի աճ են ակնկալում. ՏՄՊՊՀ
Այսօրվա դրույթամբ նորզելանդական կարագի գինը բարձրացել է 4000-ից մինչև 6000 դրամ: Այսինքն, թանկացում կարելի է սպասել արդեն առաջիկա երկու ամիսների ընթացքում
19:37
14 Մայիսի 2021
Ավստրիական զարգացման բանկի գործադիր խորհրդի անդամ Ամերիաբանկը շատ փորձառու գործընկեր է, որը շատ լավ գիտելիքներ և փորձ ունի ֆինանսական շուկայի տարբեր ոլորտներում (ՎԻԴԵՈ)
Ավստրիական զարգացման բանկի գործադիր խորհրդի անդամ Ամերիաբանկը շատ փորձառու գործընկեր է, որը շատ լավ գիտելիքներ և փորձ ունի ֆինանսական շուկայի տարբեր ոլորտներում.ՎԻԴԵՈ
13:08
07 Մայիսի 2021
«Հայաստանն այն երկիրն է, որտեղ մենք գտնում ենք ճիշտ գործընկերներ». FMO-ի` ներդրումների գծով տնօրենի ժ/պ–ն` Ամերիաբանկի հետ համագործակցելու մասին (ՎԻԴԵՈ)
FMO-ի` ներդրումների գծով տնօրենի ժ/պ–ն խոսել է FMO-ի և Ամերիաբանկի հաջողված համագործակցության,  համավարակի ընթացքում առաջացած տնտեսական դժվարությունների, դրանց հաղթահարման ուղիների,  ինչպես նաև ՀՀ բանկային համակարգի մասին.ՎԻԴԵՈ
15:37
30 Ապրիլի 2021
«Քարֆուր Հայաստանը» կընդլայնի իր գործունեությունը` Երևանում բացելով 10 սուպերմարկետ
«Քարֆուրը» Երևանում կբացի 10 սուպերմարկետ
14:04
20 Ապրիլի 2021
Երբ երազանքներն իրականանում են. ԵՄ աջակցությամբ կյանքի կոչված «Բոհեմ» արվեստանոց–թեյարանը ստեղծագործ հարթակ է Սևանում
Երիտասարդ Գոհարի երազանքը կյանքի կոչվեց` վերածվելով «Բոհեմ» արվեստանոց–թեյարանի։ Սակայն գաղափարից մինչև իրականություն տանող ուղին տևեց մոտ 10 տարի, և Եվրոպական միության աջակցությունը մեծ դեր խաղաց այս գործընթացում
18:17
06 Ապրիլի 2021
Այո, ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է. ՊԵԿ նախագահ
ՊԵԿ նախագահը փաստում է, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է
14:06
04 Ապրիլի 2021
Սաբոտա՞ժ, թե՞...ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է ձվի գնի աճի չորս վարկած (ՎԻԴԵՈ)
Սաբոտա՞ժ, թե՞...ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է ձվի գնի աճի չորս վարկած. ՎԻԴԵՈ
10:15
31 Մարտի 2021
Վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ
Վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ
18:34
25 Մարտի 2021
FRV-ն , ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը
FRV-ն , ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը
13:57
25 Մարտի 2021
ՏՄՊՊՀ–ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը
ՏՄՊՊՀ–ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը