436.74
4.42
403.98
+12
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը` գործարարներին. ուզում եմ բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան՝ ծավալելու տնտեսական գործունեություն

21:33
26 Հուլիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպմանն ասել է, որ ներդրումների հարցում կառավարությունն ակնկալվում է բիզնեսի օրինականություն։

«Ուզում եմ բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան՝ ծավալելու տնտեսական գործունեություն, ինչի համար նախկինում եղած բոլոր խոչընդոտները վերացված են և գոյություն չունեն»,– ասել է Փաշինյանը, արձանագրելով, որ այդ խոչընդոտների մեջ ամենակարևորը թերևս եղել է և տեղ-տեղ շարունակում է մնալ կոռուպցիան, չնայած ընդհանուր առմամբ, ասում են, որ ՀՀ-ում այլևս կոռուպցիա չկա, դրանք մնացորդային երևույթներ են:

Նա վստահեցրել է, որ ներկայում ակտիվ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, բայց նաև նշել է, որ կառավարության համար կարևոր է, որ այդ պայքարը չընկալվի և չմեկնաբանվի որպես արշավ ընդդեմ բիզնեսի:

«Մեզ համար կարևոր է, որ հստակ գծենք այդ գիծը, որ մեր պայքարը չի կարող լինել ընդդեմ բիզնեսի: Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, դա ասելով՝ հասկանում ենք ոչ միայն այն, որ պետական որևէ մարմին չի կարող ներդրումը փոշիացնել, այլև նկատի ունենք, որ որևէ մեկը չի կարող փայ մտնել, այդպիսի երևույթները բացառում ենք»,- ասել է վարչապետը:

Վարչապետի խոսքով, Հայաստանը շահագրգիռ է նոր աշխատատեղերի ստեղծմամբ և պետական եկամուտների աճով:

«Վարչապետ ընտրվելուց հետո մեկ շաբաթ անց գործարարների հետ հանդիպումներում պաշտոնապես հայտարարել եմ, որ տվյալ պահից ցանկացած բիզնես ազատվում է կոռուպցիոն որևէ պարտավորությունից: Նաև այս առումով բացառում եմ, որ որևէ ընկերության նկատմամբ տեղային մակարդակով որևէ ձևով կփորձեն միջամտություն ցույց տալ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով նոր սփյուռքի դերին՝ ՀՀ կառավարության ղեկավարը նկատել է, որ վերջինս 80-ականների վերջերից սկսած մեծ գումարներ է ուղարկում Հայաստան՝ օգնության, բարեգործության տրամաբանության մեջ, ինչը գնահատելի է և կենսական նշանակություն է ունեցել ՀՀ-ի համար:

Վարչապետը Հայաստանի ժողովրդի և պետության անունից շնորհակալություն է հայտնել դրա համար և հավելել՝ պետք է այնպես անել, որ այդ գումարները ներդրվեն տնտեսական գործունեության մեջ:

«Մենք ցանկանում ենք ստեղծել հնարավորություն, որպեսզի գաք և Հայաստանում ունենաք բիզնես, շահույթ ստանաք և շահույթ բերեք ժողովրդին ու պետությանը»,– ասել է նա։

Վարչապետը նաև ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն անշրջելի են, Հայաստանում այլևս գործունեություն կարող է ծավալել այն իշխանությունը, որը հենվում է հեղափոխության արժեքների տրամաբանության վրա։

«Հայաստանում հակահեղափոխութուն չի լինելու, և ես ինձ համարում եմ դրա երաշխավորը: Ժամանակը թանկ է և կոչ եմ անում այդ ժամանակը չկորցնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ չբացառելով, որ օրենքներում կան խնդիրներ:

Նա տեղեկացրել է, որ կառավարությունն այսօր աշխատում է Հարկային օրենսգրքի բարեփոխման ուղղությամբ, աշխատում են դաշտն ազնիվ, արդար դարձնել, կարգավորել նաև օրենսդրությունը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:11
04 Մարտի 2024
Ֆոնդային բորսա․ ով և ինչպես է այնտեղ գումար վաստակում
Բորսան առևտրային հարթակ է, որտեղ վաճառում և գնում են ֆինանսական ակտիվներ՝ արժեթղթեր, ապրանքներ, պայմանագրեր և ծառայություններ։ Մասնակիցները կատարում է գործարքներ կատարել իրենց անունից կամ որպես միջնորդներ
12:44
29 Փետրվարի 2024
Հայաստանը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա»–ի բաժնետոմսերի 20%–ը
Բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցվում է կառավարության աշխատակազմին
21:15
28 Փետրվարի 2024
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
10:20
17 Հունվարի 2024
Ներդրումներ՝ կոնկրետ նպատակների համար․ կենսաթոշակային պլանավորում և կրթություն
Սեփական ապագայի մասին հոգալու, երեխաներին աջակցելու և ֆինանսական կախվածությունից խուսափելու միջոցներից մեկը ներդրումներն են
10:20
10 Հունվարի 2024
Ինչպե՞ս ընտրել հարմար բրոքեր
Որոշելով սկսել առևտուր բորսայում՝ անհրաժեշտ է ընտրել միջնորդ, շուկայի պրոֆեսիոնալ մասնակից, որը համապատասխանում է օրենսդրական պահանջներին: Միջնորդի ընտրությունը շատ կարևոր քայլ է, քանի որ նրա օգնությամբ դուք կառավարելու եք ձեր ֆինանսական գործիքները
17:25
27 Դեկտեմբերի 2023
Էլեկտրաէներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները