ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու ՀՀ տնտեսության մեջ, գրում է «Հրապարակ» թերթը` հղում անելով սեփական աղբյուրներին։
Այդ ներդրումները սպասվում են Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագրի հաստատումից հետո և ուղղված են լինելու, թերթի տեղեկություններով, շինարարական բում ապահովելու, տնտեսական դաշտը մեռյալ կետից շարժելու համար:
Սամվել Կարապետյանի գումարներով փորձելու են կառուցել «Հին Էրիվանը» որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ` հարակից նախագծերով։
Պարբերականը հիշեցնում է, որ «քաղաքապետ եղած ժամանակ Կարապետյանը նման մի հուշագիր ստորագրեց Սամվել Կարապետյանի հետ, որը, սակայն, կյանքի չկոչվեց Կարապետյանի հրաժարականի պատճառով»։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում