ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է ՎՏԲ-Հայաստան Բանկի արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B2 «կայունից» մինչև B1 «կայուն»: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, վարկանիշի վերանայումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարկանիշի բարձրացմամբ` B1-ից («դրական» հեռանկարով) մինչև Ba3` «կայուն» հեռանկարով, ինչպես նաև երկրի՝ արտարժույթով բանկային ավանդների վարկանիշի փոփոխությամբ B2- ից մինչև B1: Փոփոխությունը տեղի է ունեցել 2019թ. օգոստոսի 27-ին:
Բացի այդ, Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատեց ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկունակության բազային գնահատականը (Baseline Credit Assessments)՝ b3 մակարդակում:
Загружается новость ... "Лево"
Ինչպես նշում է գործակալությունը, վարկունակության բազային գնահատականի հաստատումը պայմանավորված է ՎՏԲ-Հայաստան Բանկի իրացվելիության բավարար մակարդակով և «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ մայր բանկի կողմից աջակցության մեծ հավանականությամբ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–