Մարտին Հայաստանում ամենաշատը թանկացած մթերքների տասնյակը (ՑԱՆԿ)
04.04.2025,
12:53
Ներկայացնում ենք մարտին Հայաստանում ամենաշատը թանկացած մթերքների տասնյակը․ ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025 թվականի մարտին, 2024 թվականի մարտի համեմատ, աճել են 5,4%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,6%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 պարենային ապրանք, որոնք 2025 թվականի մարտին, 2024 թվականի մարտի համեմատ, ամենաշատն են թանկացել։
- Իշխան (+ 21,5%)
- Բանջարեղեն (+ 21%)
- Սուրճ (+ 17,5%)
- Արևածաղկի ձեթ (+ 13,6%)
- Կարագ (+ 13,2%)
- Շոկոլադ (+ 11,8%)
- Մրգեր (+ 11,3%)
- Օղի (+ 6,5%)
- Թեյ (+ 6,1%)
- Ծխախոտային արտադրանք (+ 4,8%)
Ամենաշատն էժանացել են շաքարավազը (-5,1%), պանիրը (-4,6%) և ձուն (-2,5%)։