435.48
4.36
404.42
+5
Եղանակը Երևանում
Հայ

ԿԲ–ն արձագանքել է Հայաստանում HSBC խմբի գործունեության վերանայման մասին տեղեկատվությանը

16:43
30 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական բանկը մեկնաբանել է Reuters գործակալության կողմից հրապարակված տեղեկությունն այն մասին, որ HSBC խումբը քննարկում է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության վերանայումը, հաղորդում է armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։

 «ՀՀ ԿԲ նախագահի և HSBC խմբի ղեկավարության հետ պարբերական հանդիպումների ժամանակ մշտապես բարձր է գնահատվել բանկի ներկայությունը և ներգրավվածությունը ՀՀ ֆինանսական համակարգին: Ավելին, բանկի գործունեությունը ՀՀ-ում գնահատվում է որպես «հաջողության պատմություն»»,– նշվում է Հայաստանի ԿԲ–ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

ԿԲ–ի հաղորդմամբ, HSBC Հայաստան բանկը դիմել է ՀՀ ԿԲ-ին՝ որպես կարգավորող մարմնի, գրանցելու նոր տնօրեն, որը կպաշտոնավարի մարտ ամսից:

Ավելի վաղ, HSBC–ն հայտարարել էր Իրինա Սեյլանյանին գործադիր տնօրեն նշանակելու մասին։ Սեյլանյանն իր պարտականությունները կստանձնի 2020թ.–ի մարտի 2-ից` հաջորդելով Փոլ Էդգարին, ով նոր պաշտոն է ստանձնելու HSBC խմբում։

Reuters գործակալության նախօրեի հրապարակման համաձայն` HSBC–ն վերանայում է Թուրքիայում իր բիզնեսի վաճառքի հավանականությունը` երկրում անկայուն  արժույթային և տնտեսական հեռանկարի ֆոնին։  

Reuters-ի աղբյուրների պնդմամբ, ծախսերի կրճատմանն ուղղված ավելի լայն միջոցառումների շրջանակում, բանկը նաև ձգտում է վաճառել կամ սահմանափակել իր բիզնեսը մի քանի այլ շուկաներում։ Դրանց թվում է մանրամասշտաբ գործառնություններով երկրները, որտեղ բանկը ստիպված է մրցել տեղական դերակատարների հետ, այդ երկրներից են Հայաստանը, Հունաստանը և Օմանը։

Նշվում է, որ HSBC–ի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից։  

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 65 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2019թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 2,751 միլիարդ ԱՄՆ դոլար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 392 աշխատակիցների միջոցով: 2018թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 268 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
10:20
17 Հունվարի 2024
Ներդրումներ՝ կոնկրետ նպատակների համար․ կենսաթոշակային պլանավորում և կրթություն
Սեփական ապագայի մասին հոգալու, երեխաներին աջակցելու և ֆինանսական կախվածությունից խուսափելու միջոցներից մեկը ներդրումներն են
10:20
10 Հունվարի 2024
Ինչպե՞ս ընտրել հարմար բրոքեր
Որոշելով սկսել առևտուր բորսայում՝ անհրաժեշտ է ընտրել միջնորդ, շուկայի պրոֆեսիոնալ մասնակից, որը համապատասխանում է օրենսդրական պահանջներին: Միջնորդի ընտրությունը շատ կարևոր քայլ է, քանի որ նրա օգնությամբ դուք կառավարելու եք ձեր ֆինանսական գործիքները
17:25
27 Դեկտեմբերի 2023
Էլեկտրաէներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները
12:23
26 Դեկտեմբերի 2023
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել գերիշխող դիրքի չարաշահման հիմքով
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել
10:15
19 Դեկտեմբերի 2023
Թոփ 7 ֆիլմեր, որոնք պետք է դիտի յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը Freedom Broker Armenia-ի հետ համատեղ հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում է լավագույն 7 ֆիլմերը, որոնք կհետաքրքրեն ինչպես սկսնակներին, այնպես էլ փորձառու ներդրողներին
22:29
18 Դեկտեմբերի 2023
«Հայաստանի էլեկտրական ցանցերն» առաջին անգամ թողարկել են 32մլրդ դրամի պարտատոմս
Տեղաբաշխումն իրականացվում է Ամերիաբանկի կողմից։ Տոկոսադրույքը սահմանվել է 11.4%, մարման ժամկետը՝ 3 տարի, վճարման պարբերականությունը՝ 6 ամիսը մեկ
10:00
12 Դեկտեմբերի 2023
Ինչպե՞ս ձևավորել ֆինանսական կարգապահություն
Պատմում ենք այն մասին, թե ինչն է խանգարում մարդկանց վերահսկել սեփական միջոցները և ինչպես փոխել իրավիճակը