Կասյանից Դալմա․ Ֆերմերներին նոր տարածք է առաջարկվել Կասյանի նախկին շուկայի փոխարեն
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Այս օրերին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, ակտիվ համակգործակցում է Կասյանի նախկին շուկայի կազմակերչական խմբի հետ։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։
Առաջարկվող տարածքը հավանության է արժանացել շուկայի կազմակերպչական խմբի կողմից։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը համապատասխան գրություններով դիմել է Երևանի քաղաքապետարան և ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման և շուկայի գործունեության ընթացքում անվտանգության պահպանման համար։
«Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ (միջազգային գործընկների հետ համագործակցությամբ) շուկայի աշխատանքներն ապահովելու համար անվճար կտրամադրվեն սեղաններ, վրաններ, կշեռքներ, քարշակ սարքավորումներ շուրջ 10 մլն դրամի արժեքով, ինչը նախորդ տարիներին նախարարության կողմից տրամադրված այլ անվճար պարագաների հետ միասին լրացուցիչ կվերազինի ֆերմերներին և կխթանի շուկայահանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-

