Հայաստանը հաջողությամբ ավարտել 2011 թվականը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շուրջ 130 ուղղություններով, և արդեն հավանություն է տրվել 2012-2013 թթ. համագործակցության ծրագրին, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
«Սա բավականին հավակնոտ ծրագիր է, քանի որ վերաբերում է, նախևառաջ, Հայաստանի պաշտպանության համակարգի հզորացմանը, արտակարգ իրավիճակներին վերաբերող համագործակցության հարցերում»,- ասաց Բաղդասարյանը:
Նա կարևորեց այն, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանում ստեղծվել է ճգնաժամային կառավարման կենտրոն, ինչպես նաև 911 ծառայություն:
«2012-2013 թվականներին Հայաստանի բոլոր մարզերում կստեղծվեն ճգնաժամային կառավարման կենտրոններ, որոնք աջակցություն կցուցաբերեն բնակչությանը և պետական կառույցներին արտակարգ իրավիճակների դեպքում»,- պարզաբանեց նա:
Խոսելով Եվրամիության հետ համագործակցության մասին՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ Հայաստան-ԵՄ համագործակցության՝ 197 կետից բաղկացած ծրագիրը կատարվել է գրեթե 90 տոկոսով: -0-