416.32
6.61
408.2
+17
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ-ԵՄ հարաբերությունները մտել են զարգացման նոր փուլ

13:44
17 Նոյեմբերի 2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

«Վերջին շրջանում մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ մտել են զարգացման նոր փուլ: Դրա արդյունքում էլ մենք նոր թափ ենք հաղորդել մեր կողմից իրականացվող բարեփոխումներին»,- ասել է վարչապետը՝ ողջունելով հյուրին կառավարությունում: 

Քեթրին Էշթոնը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքից: Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն ասել է, որ քաջ գիտակցում է, թե ինչ ծավալի աշխատանք է իրականացնում Հայաստանը ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի և Ասոցացաման համաձայնագրերի ուղղությամբ: Նշելով, որ տպավորված են տարբեր ուղղություններում Հայաստանի ձեռք բերած առաջընթացքով Քեթրին Էշթոնն ընդգծել է, որ կան բոլոր նախադրյալները՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ավելի խորացման և սերտացման համար: «Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին տնտեսական առաջընթացի ապահովման համար, որին էապես կարող է նպաստել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ բանակցությունների գործընթացն առաջիկայում կմտնի նոր փուլ»,- ընդգծել է Քեթրին Էշթոնը: 

Այնուհետև, Տիգրան Սարգսյանը Քեթրին Էշթոնին է ներկայացրել կառավարության առաջնահերթությունները և իրականացվող աշխատանքների ընթացքը՝ մեր երկրում միջին խավի և քաղաքացիական հասարակության ձևավորման, եվրոպական արժեքների ներդրման ուղղությամբ: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և այլ հարցերի: --0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
06 Հուլիսի 2022
Ո՞ր մթերքն է ամենից շատ թանկացել հունիսին տարեկան կտրվածքով (ՖՈՏՈ)
Ո՞ր մթերքն է ամենից շատ թանկացել հունիսին տարեկան կտրվածքով. ՖՈՏՈ
19:37
04 Հուլիսի 2022
Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում` Հայաստան
Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում` Հայաստան
13:58
30 Հունիսի 2022
ԱՄՆ–ն Հայաստանին կտրամադրի 120մլն դոլարի դրամաշնորհ
ԱՄՆ–ն Հայաստանին կտրամադրի 120մլն դոլարի դրամաշնորհ
10:00
28 Հունիսի 2022
«Արջի շուկա». կրիպտոակտիվների վաճառք կամ գնումների ճիշտ ժամանակն է
«Կրիպտոարժույթի արջի շուկան» ժամանակահատված է, երբ բիթքոյնի նման խոշորագույն կրիպտոակտիվների արժեքը, նախկին առավելագույն ցուցանիշների համեմատ, նվազում է 20 և ավել տոկոսով և ֆիքսվում այդ մակարդակում վախի և վատատեսության պատճառով
21:24
22 Հունիսի 2022
Ամերիաբանկն ակտիվորեն աշխատում է Հայաստանում բիզնեսի թվայնացման ուղղությամբ
Ամերիաբանկը կարևորում է թվային զարգացումը բիզնեսում և Հայաստանում՝ ընդհանուր առմամբ ակտիվորեն աշխատելով այդ ուղղությամբ
12:37
22 Հունիսի 2022
Վարույթ է հարուցվել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ
Վարույթ է հարուցվել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ
10:00
21 Հունիսի 2022
Սթեյբլքոյնների ստեյքինգ. ինչպե՞ս կրիպտոբորսաները կարող են մրցել ավանդական բանկերի հետ
Ստեյքինգի էությունն այն է, որ օգտատերերը մետաղադրամները պահում են PoS ալգորիթմում և ապահովում են բլոկչեյնի աշխատունակությունը՝ ստանալով պարգևատրում դրա դիմաց
19:00
20 Հունիսի 2022
Վրաստանի տարածքով բեռնատարների տարանցման սակագինը բարձրացվել է 75%-ով
Վրաստանի տարածքով բեռնատարների տարանցման սակագինը բարձրացվել է 75%-ով
12:47
14 Հունիսի 2022
ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.25%
ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.25%
10:00
14 Հունիսի 2022
Երկարժույթ ներդրումներ Bybit-ից. ինչպե՞ս գումար վաստակել շուկայի փոփոխականության հաշվին
Երկարժույթ ներդրումները թույլ են տալիս ստանալ մեծ եկամուտ և վաստակել շուկայի տատանումների վրա
10:00
07 Հունիսի 2022
WSOT 2022. Bybit–ը համախմբում է թրեյդերներին գլոբալ կրիպտոմրցույթի շրջանակում
World Series of Trading–ն արդեն վաղուց դարձել է նշանակալի իրադարձություն կրիպտոթրեյդինգի ոլորտում, և այս տարին բացառություն չէ` WSOT 2022 –ի գրանցումը մեկնարկում է 2022թ.–ի հունիսի 10–ին
11:52
02 Հունիսի 2022
Հուլիսի 1-ից բնակարանների և մեքենաների առուվաճառքը կանխիկրով հնարավոր չի լինելու իրականացնել
Հուլիսի 1-ից բնակարանների և մեքենաների առուվաճառքը կանխիկրով հնարավոր չի լինելու իրականացնել