Հայաստանը և Ուրուգվայը մտադիր են ամրապնդել երկկողմ համագործակցությունը

27.11.2007, 16:41
Հայաստանը և Ուրուգվայը մտադիր են ամրապնդել երկկողմ համագործակցությունը
Հայաստանը և Ուրուգվայը մտադիր են ամրապնդել երկկողմ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանում Ուրուգվայի նորանշանակ դեսպան Խորխե Ալբերտո Մեյեր Լոնգը (նստավայրը` Մոսկվա) երեքշաբթի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին  է հանձնել հավատարմագրերը։

«Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին` պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել բարձր առաքելության իրականացման գործում»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։

Կայացած զրույցի ընթացքում կողմերն ընգծել են, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև ստեղծվել են բարեկամական հարաբերություններ և կա հետագայում ևս երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ ցանկություն։ Այս կապակցությամբ զրուցակիցներն առաջնային են անվանել առևտրա-տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքը։

Քոչարյանը և Լոնգը գոհունակությամբ հայտնել են, որ Հայաստանը և Ուրուգվայը հաջող կերպով համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

«Նշելով, որ Ուրուգվայն առաջինը 1965թ. պաշտոնապես ճանաչել է Հայոց  Ցեղասպանությունը, դեսպանն ասել է, որ իր երկրում գործում է բավականին ակտիվ հայ համայնք, որն առանձնահատուկ դեր է խաղում երկկողմ հարաբերություններում»,-նշել են մամուլի ծառայությունում։--0—