Հայկական եկեղեցին մասնակցում է Եվրոպական էկումենիկ համաժողովի երիտասարդ ներկայացուցիչների հավաքին
Հայ Առաքելական Եկեղեցին մասնակցում է Երկրորդ համաեվրոպական էկումենիկ համաժողովի երիտասարդ ներկայացուցիչների հավաքին, որը մեկնարկեց ուրբաթ շվեյցարական Սենտ-Մորիս քաղաքում։
Ինչպես ուրբաթ տեղեկացրին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Սուրբ Էջմիածնի առաջնորդարանի մամուլի-գրասենյակում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ հավաքում մեր եկեղեցին կնարկայացնեն Սբ. Էչմիածնի Առաջնորդարանի Գրասենյակի ղեկավարի տեղակալ, գերաշնորհ Մեսրոպ Պարսամյանը և միջեկեղեցական հարաբերությունների բաժնի աշխատակցուհի Գայանե Ալեքսանյանը։
Հավաքում եվրոպական 35 եկեղեցիների ներկայացուցիչները կքննարկեն Երկրորդ համաեվրոպական էկումենիկ համաժողովում երիտասարդության մասնակցության ձևաչափը և վերջինիս հուզող հանապազօրյա խնդիրները։
Երկրորդ համաեվրոպական էկումենիկ համաժողովը կանցկացվի ռումինական Սիբիու քաղաքում սեպտեմբերին։--0—

