Մեդվեդև. ԵՏՄ երկրները պետք է միասնական որոշումներ ընդունեն տնտեսությանն աջակցելու համար

29.05.2015, 16:59
ԵՏՄ երկրները պետք է ոչ թե  առանձնացված, այլ միասնական որոշումներ ընդունեն տնտեսությանն աջակցելու համար, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Մեդվեդև. ԵՏՄ երկրները պետք է միասնական որոշումներ ընդունեն տնտեսությանն աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ԵՏՄ երկրները պետք է ոչ թե  առանձնացված, այլ միասնական որոշումներ ընդունեն տնտեսությանն աջակցելու համար, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք ելնում ենք այն փաստից, թե, հաշվի առնելով ներկա իրավիճակը, աջակցության ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն ոչ թե  առանձնացված, այլ համակարգված հիմունքներով։ Կարևոր է, որպեսզի այդ աշխատանքը կազմակերպվի մշտական հիմունքներով, որպեսզի մեր երկրների և ֆինանսական, և տնտեսական գերատեսչությունները, և կենտրոնական բանկերն օպերատիվ կերպով իրականացնեն անհրաժեշտ խորհրդատվություններն ու անհրաժեշտության դեպքում ընդունեն համաձայնեցված որոշումներ», – ասել է Մեդվեդևը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։

Մեդվեդևը պարզաբանել է, որ ազգային մակարդակում տնտեսության իրական հատվածին և բանկային ոլորտին ցուցաբերվող աջակցության միջոցներն, անխոս, ազդում են նաև ինտեգրացիոն գործընթացների վրա։

ՌԴ վարչապետը նշել է, որ չի կարելի դյուրին անվանել այն պայմանները, որոնցում ԵՏՄ–ն սկսում է իր աշխատանքը։

«Գոյություն ունի տնտեսական, արտաքին տնտեսական անբարենպաստ մթնոլորտ....առաջին հերթին` արժութային փոխարժեքների կոնյուկտուրան և էական տատանումները, հումքային շուկաների գները, ինչն ազդում է մեր տնտեսությունների վրա, իհարկե կան նաև մի շարք այլ պատճառներ։ Դա ազդել է նաև փոխադարձ առևտրի վիճակի և ներդրումային համագործակցության վրա։ Եվ մենք պարտավոր ենք այդ խնդիրները լուծել արդեն գոյություն ունեցող ինտեգրացիոն մեխանիզմների շրջանակում», – նշել է ՌԴ վարչապետը։

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը 2014 թ.–ի մայիսին Աստանայում ստորագրել են ԵՏՄ-ի պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015 թ.–ի հունվարի 1–ին։ Հունվարի 2–ին ԵՏՄ–ին է միացել Հայաստանը, մայիսին սպասվում է Ղրղըզստանի անդամակցությունը։ ԵՏՄ–ի ստեղծումը մինչև այժմ գոյություն ունեցող Մաքսային միության մասնակից–երկրներին հանում է ինտեգրման ավելի բարձր մակարդակի։ Այսպիսով` ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը (170 մլն մարդ), որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն։–0–