ՀՀ-ում օգոստոսին 15 տեսակի պարենային ապրանքներ էժանացել են. բանջարեղենն առաջին տեղում է թանկացածների մեջ (ՑԱՆԿ)

05.09.2024, 21:33
Ներկայացնում ենք այն 5 պարենային ապրանքները, որոնք հաշվետու ժամանակահատվածում ամենաշատն են էժանացել
ՀՀ-ում օգոստոսին 15 տեսակի պարենային ապրանքներ էժանացել են. բանջարեղենն առաջին տեղում է թանկացածների մեջ (ՑԱՆԿ)

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024 թվականի օգոստոսին, 2023 թվականի օգոստոսի համեմատ, աճել են 1%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ նվազել 0,2%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Միաժամանակ օգոստոսին տարեկան կտրվածքով գների անկում է գրանցվել պարենային 15 տեսակի ապրանքների և ապրանքախմբերի գծով։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 5 պարենային ապրանք, որոնք հաշվետու ժամանակահատվածում ամենաշատն են էժանացել։

Մարգարին

Մարգարինն օգոստոսին մեկ տարվա կտրվածքով էժանացել է 16,9%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,3%-ով։

Պանիր

Պանիրն օգոստոսին մեկ տարվա կտրվածքով էժանացել է 6,9%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,8%-ով։

Խոզի միս

Խոզի միսն օգոստոսին տարեկան կտրվածքով էժանացել է 6,8%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,4%-ով։

Բուսայուղ

Բուսայուղի գինը հաշվետու ժամանակահատվածում տարեկան կտրվածքով նվազել է 6,3%-ով, իսկ նույն տարվա հուլիսի համեմատ՝ աճել է 1.3%-ով։

Թռչնամիս

Հաշվետու ամսում թռչնամիսը տարեկան կտրվածքով էժանացել է 5,5%-ով, իսկ ամսվա կտրվածքով թանկացել է 0,1%-ով։

Ո՞ր ապրանքներն են ամենաշատը թանկացել.

Բանջարեղեն՝ 15%-ով (ամսական աճ՝ 3,6%), օղի՝ 10,9%-ով (ամսական աճ՝ 1%), ոսպ՝ 9,2%-ով (ամսական աճ՝ 0,8%), սուրճ՝ 8,8%-ով (ամսվա կտրվածքով աճը՝ 0,5%), միրգ՝ 8,5%-ով (ամսվա ընթացքում անկում՝ 6%)։

Պարենային ապրանքների գների վերաբերյալ առավել մանրամասն տվյալներ կարող եք գտնել այստեղ։