ՀԲ-ն 1 տարով չեղարկում է ՀՀ-ին տրամադրած վարկերի համար հավելյալ տարեկան տոկոսադրույքը

10.06.2020, 20:37
ՀԲ-ն 1 տարի ժամկետով չեղարկում է ՀՀ-ին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան տոկոսադրույքը
ՀԲ-ն 1 տարով չեղարկում է ՀՀ-ին տրամադրած վարկերի համար հավելյալ տարեկան տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հաշվի առնելով աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականին տնտեսական իրավիճակի վատթարացման վերաբերյալ կանխատեսումները՝ միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին հաղթահարելու համավարակի հետևանքները: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հաղորդում է armbanks.am ֆինանսաբանկային պորտալը: 

Загружается новость ... "Лево"

«Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման Միջազգային Ընկերակցության կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը մեկ տարի ժամկետով չեղարկվել է և չի կիրառվելու ֆիսկալ տարվա ընթացքում (2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը)»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Համաշխարհային Բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում՝ արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար: -0-