Հայաստանում վաճառվելու են Ռուսաստանում արտադրված Toyota-ներ
27.05.2020,
12:36
Հայաստանում վաճառվելու են Ռուսաստանում արտադրված Toyota-ներ
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Սանկտ Պետերբուրգում «Toyota Motor» գործարանը սկսել է «Toyota Camry» և «RAV4» ավտոմեքենաների մատակարարումը Հայաստան: Նոր ուղղությունը դարձել է արտահանման երրորդ շուկան, որտեղ ընկերությունը կմատակարարի ռուսական արտադրության Toyota մակնիշի մեքենաներ, հայտնում է «Автостат» վերլուծական գործակալությունը ՝ հղում անելով «Toyota Motor»-ի մամուլի ծառայությանը:
Մինչև 2020 թվականը դեպի Հայաստան արտահանման մեկնարկային պլանը մոտ 450 «Toyota Camry» և «RAV4» մեքենաներ են և ենթադրվում է ապագայում ծավալների մեծացում:
Загружается новость ... "Лево"
Նախկինում այդ մոդելները երկիր էին առաքվում Ճապոնիայից: Հայաստանի շուկայի համար ծագման երկրի փոփոխությունը թույլ է տվել 10% -ով իջեցնել տեղական գները «Toyota Camry»- ի և «RAV4»- ի համար: Բացի այդ, հաճախորդների համար հասանելի է դարձել կոմպլեկտավորման մակարդակների ավելի լայն ընտրություն` հարմարեցված Ռուսաստանի և ԱՊՀ երկրների պայմաններին, ներառյալ մոդելների հատուկ շարքը:«Toyota Motor»- ը նաև կդառնա Հայաստանում «Toyota» և «Lexus» ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը՝ Ռուսաստանի և Բելառուսի շուկաների հետ միասին: Նման որոշումը թույլ կտա լայնացնել մակնիշային շարքը տեղական հաճախորդների համար:
Բացի Ռուսաստանում հավաքված մոդելներից, Հայաստանում հասանելի կլինեն նորացված «Toyota Corolla» և «Toyota C-HR» կուպե-քրոսովերը, մեծ ծավալով «Toyota Highlander» քրոսովերը, «Toyota Land Cruiser Prado» և «Toyota Land Cruiser 200», «Toyota Fortuner» ամենագնացները, ինչպես նաև «Toyota Alphard» միկրոավտոբուսը:
Lexus- ի գնորդներին կառաջարկվի «Lexus ES» բիզնես սեդանը, «Lexus LS» մակնիշի սեդանը, «Lexus LC» կուպեն, «Lexus» UX, NX և RX պրեմիում քրոսոցերները, «Lexus GX SUV» և «Lexus LX» ֆլագմանյան ամենագնացները:
Նոր ավտոմեքենաների վաճառքը մասնավոր և կորպորատիվ հաճախորդներին Հայաստանում իրականացվում է «Toyota Երևան» և «Lexus Երևան» պաշտոնական դիլերների միջոցով :-0-

