439.88
4.45
403.71
+3
Եղանակը Երևանում
Հայ

Գործատուներին ՌԴ–ում պարտադրել են վճարել աշխատողների հարկերի պարտքերը

13:24
13 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Համաձայն արդեն ուժի մեծ մտած նորմերի, գործատուները պետք է մարեն հարկային մարմինների առջև իրենց աշխատողների ունեցած պարտքերը, ուրբաթ հայտնում է «Իզվեստիա» թերթը։

Պարբերականի տվյալներով, Հարկային ծառայությունը հաստատել է պարտքի գանձման նոր կարգը, որի դեպքում, եթե քաղաքացու պարտքը կազմում է մինչև 25 հազար ռուբլի, ապա իրեն կենսաթոշակ կամ կրթաթոշակ վճարող կազմակերպությունը կամ գործատուն ստիպված կլինի հանել այդ պարտքն աշխատավարձից կամ այլ եկամուտներից։

Սխեմն այսպիսին է` հարկային մարմինը Կենսաթոշակային ֆոնդում տեղեկություն է ստանում պարտապանի (նա այնտեղ պարտադիր կենսաթոշակային ապահովագրության վճարումներ է կատարում) և ոչ ուշ, քան դրա ստացումից 10 օրվա ընթացքում գործատուին ուղարկում է գանձման մասին գործադիր փաստաթուղթը։ Իսկ եթե ընկերությունը չի արձագանքում այդ թղթին, ապա հարկային մարմինը դիմում է Դատական տեսուչների դաշնային ծառայություն կազմակերպության կողմից ավելի քան երկու ամիսների ընթացքում դատական ակտերի չկատարման կապակցությամբ։

Պարտապանների մյուս կատեգորիաները նույնպես կբախվեն գանձման զգալի խստացման հետ։ Այսպես, ավելի քան 3 հազար ռուբլու պարտքի դեպքում հարկային տեսուչը պետք է ԴՏԴԾ–ից պահանջի արգելանք դնել պարտապանի գույքի վրա, 10 հազար ռուբլուց բարձր պարտքի դեպքում` խնդրի արգելել նրան մեկնել արտասահման։


Իսկ եթե գույքահարկի պարտքը գերազանցել է 50 հազար ռուբլին, հարկային ծառայողները պետք է արգելանք դնեն պարտապանի գույքի վրա, ինչպես նաև «միջոցառումներ իրականացնեն գույքահարկի պարտքը ֆիզիկական անձանցից առավել այցելվող հասարակայան վայրերում (օդանավակայան, խոշոր առևտրային կետեր և այլն) գանձելու ուղղությամբ»։


Եթե ֆիզիկական անձի պարտքն ավելի քան 200 հազար ռուբլի է (Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բնակիչների համար` 300 հազար ռուբլի), ապա պարտքը կփոխանցվի մարզային վարչություն, իսկ 3 մլն ռուբլուց ավելի պարտքի դեպքում այն կգանցի Ռուսաստանի ԴՀԾ կենտրոնական աշխատակազմը։ Ենթադրվում է, որ ստուգումներին, բացի հարկային աշխատողներից, կմասնակցեն նաև դատական տեսուչները և ՃԵԱՊՏ աշխատակիցներ։

Հարկային ծառայությունից «Իզվեստիային» հաստատել են փաստաթղթի առկայությունը, նշելով, որ չեն դուրս գա իրենց լիազորությունների շրջանակից։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:09
05 Մարտի 2024
Հայաստանն աջակցում է պատժամիջոցային ռեժիմներին՝ առանց դրանց միանալու․ ԿԲ
Հայաստանը չի միացել ոչ մի պատժամիջոցային ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության տնօրինության տնօրեն Գարեգին Գևորգյանը
10:11
04 Մարտի 2024
Ֆոնդային բորսա․ ով և ինչպես է այնտեղ գումար վաստակում
Բորսան առևտրային հարթակ է, որտեղ վաճառում և գնում են ֆինանսական ակտիվներ՝ արժեթղթեր, ապրանքներ, պայմանագրեր և ծառայություններ։ Մասնակիցները կատարում է գործարքներ կատարել իրենց անունից կամ որպես միջնորդներ
12:44
29 Փետրվարի 2024
Հայաստանը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա»–ի բաժնետոմսերի 20%–ը
Բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցվում է կառավարության աշխատակազմին
21:15
28 Փետրվարի 2024
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
10:20
17 Հունվարի 2024
Ներդրումներ՝ կոնկրետ նպատակների համար․ կենսաթոշակային պլանավորում և կրթություն
Սեփական ապագայի մասին հոգալու, երեխաներին աջակցելու և ֆինանսական կախվածությունից խուսափելու միջոցներից մեկը ներդրումներն են
10:20
10 Հունվարի 2024
Ինչպե՞ս ընտրել հարմար բրոքեր
Որոշելով սկսել առևտուր բորսայում՝ անհրաժեշտ է ընտրել միջնորդ, շուկայի պրոֆեսիոնալ մասնակից, որը համապատասխանում է օրենսդրական պահանջներին: Միջնորդի ընտրությունը շատ կարևոր քայլ է, քանի որ նրա օգնությամբ դուք կառավարելու եք ձեր ֆինանսական գործիքները