Հայաստանում կոնյակի արտադրությունը հունվար–ապրիլին կրճատվել է 29,2%–ով
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը 2015թ.–ի հունվար–ապրիլին, 2014թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 29,2 տոկոսով` կազմելով 3 352,9 հազար լիտր, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։
Վիճակագրական տվյալներով` նշված ժամանակահատվածում գինու արտադրությունն ավելացել է 17,1 տոկոսով` կազմելով 1 820,3 հազար լիտր։
Օղու արտադրությունը 2015թ.–ի հունվար–ապրիլին ավելացել է 15,6 տոկոսով և կազմել 3 272,6 հազար լիտր։
Միաժամանակ շամպայնի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 85,1 հազար լիտր` 2014 թ.–ի հունվար–ապրիլին արտադրված 91,9 հազար լիտրի դիմաց։ Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 4 474,8 հազար լիտր գարեջուր (16,4 տոկոսի անկում)։
Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը կազմել է 19 175,7 հազար լիտր, ինչը 16,8 տոկոսով ավել է 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ –0

