ՀՀ էկոնոմիկայի նախարարը համագործակցության հարցեր է քննարկել ԵԶԲ ղեկավարի հետ

25.02.2015, 21:49
Փետրվարի 25-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը համագործակցության հարցեր է քննարկել ԵԶԲ ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.  Փետրվարի 25-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրերին` էկոնոմիկայի նախարարը բարձր է գնահատել Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի գործունեության արդյունավետությունը և հույս հայտնել, որ մոտ ապագայում տնտեսական ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ կլինեն: Նախարարը ներկայացրել է տնտեսական ոլորտում` մասնավորապես գործարար միջավայրի, ենթակառուցվածքների և ստանդարտացման ոլորտներում իրականացվող բարեփոխումները և նշել այդ բնագավառներում ֆինանսավորման անհրաժեշտությունը:

Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը ներկայացրել է Բանկի ֆինանսավորման պայմանները, Բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերը և պատրաստակամություն է հայտնել համագործակցել ինչպես վերոնշյալ ոլորտների բարեփոխումների ծրագրերի, այնպես էլ Հայաստանի ներդրումային ծրագրերի շրջանակում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական զարգացմանն առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային քննարկումներ ծավալել համատեղ ծրագրերի մշակման համար:-0-