Մոտ 300 նոր հյուրանոցային համար կբացվի 2015թ.–ին Երևանում. թերթ

16.12.2014, 11:41
Մոտ 300 հյուրանոցային համար  կբացվի Երևանում 2015 թվականին, ասել է Հայաստանի հյուրանոցային տնտեսությունների միության նախագահ Հակոբ Հակոբյանը, գրում է «Նովոյե վրեմյա» թերթը։
Մոտ 300 նոր հյուրանոցային համար կբացվի 2015թ.–ին Երևանում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոտ 300 հյուրանոցային համար  կբացվի Երևանում 2015 թվականին, ասել է Հայաստանի հյուրանոցային տնտեսությունների միության նախագահ Հակոբ Հակոբյանը, գրում է «Նովոյե վրեմյա» թերթը։

Հակոբյանի խոսքով, Երևանում կարելի է ցանկացած բյուջեով համար գտնել, վերջին տարիներին հյուրանոցների թիվն ավելացել է, իսկ գնային միջակայքն ավելի լայն է դարձել, ավելացել է շուրջ 55 հյուրանոցային համար` ընդհանուր առմամբ, կազմելով մոտ 5 հազար։

«Այժմ կարելի է գտնել համար և 15 հազար դրամով ($ 31,8. "Նովոստի–Արմենիա"), իսկ լյուքսը` 75-80 հազար դրամով ($ 159-169.8), ինչը մայրաքաղաքի համար շատ լավ գին է նույնիսկ եվրոպական չափանիշներով»,– ասել է Հակոբյանը, գրում է թերթը։

Ըստ նրա, նոյեմբերին միջին գինը կազմում էր մոտ 40-45 հազար դրամ ($ 84.9-95.5), ներառյալ` նախաճաշը։

«Համարներն ավելի շատացել են, քան ցանկացողները, այդ պատճառով էլ գինը մի փոքր նվազել է»,– ասել է Հակոբյանը։

Պատասխանելով այն հարցին, համարում է նա, արդյո՞ք, այդ գինը հարմար միջին վիճակագրական քաղաքացուն` փորձագետը նշել է, որ ոչ ոք գին չի թելադրում` դրանք ստեղծում են ինքնարժեքն ու շուկան, գրում է պարբերականը։ -0-