Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 14-րդ նիստը կանցկացվի Երևանում

09.12.2014, 19:46
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 14-րդ նիստն առաջին անգամ կանցկացվի Երևանում 2015 թվականի առաջին եռամսյակում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի հայտնեցին Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում։
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 14-րդ նիստը կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 14-րդ նիստն առաջին անգամ կանցկացվի Երևանում 2015 թվականի առաջին եռամսյակում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի հայտնեցին Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում։

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 3-5-ը Սոչիում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի (ՄԾՂԽ) 60-րդ նիստին` որպես դիտորդ։ Նիստի ընթացքում ստորագրվել է 26 փաստաթուղթ։

Ինչպես նշում է մամուլի ծառայությունը, հայկական պատվիրակությունը Սոչիում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 13-րդ նիստի աշխատանքներին, արդյունքում ստորագրվել է 15 որոշում։ 

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է նաև հնգակողմ հանդիպման` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի մաքսային ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ` նվիրված ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության շրջանակում տեղեկատվական համակարգերի համադրման խնդիրներին:

Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 4–ի նիստում վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ դառնում է ԵՏՄ–ի լիիրավ անդամ, որը կսկսի գործել 2015 թվականի հունվարի 1–ից։ (1 դոլարը` 447,86 դրամ)։–0-