Հայաստանի գործատուների միությունը Beeline–ը ճանաչել է էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն

12.11.2014, 15:25
«ԱրմենՏել» ՓԲԸ–ին (ապրանքանիշը` Beeline) շնորհվեց հավաստագիր` Հայաստանում «Կանաչ տնտեսության» խթանման, լավագույն փորձի, «կանաչ» ծրագրերի իրականացման և դրանց շարունակական աջակցման համար, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Հայաստանի գործատուների միությունը Beeline–ը ճանաչել է էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ին (ապրանքանիշը` Beeline) շնորհվեց հավաստագիր` Հայաստանում «Կանաչ տնտեսության» խթանման, լավագույն փորձի, «կանաչ» ծրագրերի իրականացման և դրանց շարունակական աջակցման համար, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Հավաստագիրը շնորհեց Հայաստանի գործատուների հանրապետական միությունը՝ հիմք ընդունելով ՀԳՀՄ-ի կողմից մշակված 12 չափանիշները, մասնավորապես շրջակա միջավայրի պահպանում, հաստատության ներսում կիրառվող սոցիալ-աշխատանքային կանոններ, արտադրական թափոնների հետագա տնօրինման մեխանիզմներին համապատասխան ISO ստանդարտի առկայություն, բնապահպանական վճարների մուծման պարտաճանաչություն, ուսումնական ծրագրերի իրականացում և այլն:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ «կանաչ» տնտեսության ոլորտում կարևոր դեր է խաղում ռեսուրսների, էլեկտրաէներգիայի տնտեսումը և լավ կառավարումը։

«ՀԳՀՄ հարցումները և գնահատումները ցույց են տվել, որ հատկապես ուսանելի է Beeline-ի ռազմավարությունը ռեսուրսների արդյունավետ օգտագործման գործընթացում, իսկ ընկերության փորձը համարվել է լավագույնը, քանի որ այն կիրառելի է նաև փոքր ու միջին ձեռնարկությունների շրջանում, ավելին, այն հնարավորություններ է ստեղծում բնական պաշարների օգտագործման օպտիմալացման, իրազեկության բարձրացմանը և շրջակա միջավայրի պահպանման համար: Շնորհավորում եմ Beeline-ին և հայտնում իմ շնորհակալությունը պատասխանատու գործունեության համար»,– ասաց նա։

«Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերը մշտապես գտնվում են Beeline-ի ուշադրության կենտրոնում։ Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀԳՀՄ-ին այս պարտավորեցնող հավաստագրի համար և վստահեցնել, որ Beeline-ն իրականացնում է և կշարունակի իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կօգնեն դարձնել մարդկանց կյանքն ավելի լավը՝ նպաստելով ապագա սերնդի համար բարեկեցիկ պայմանների ստեղծմանը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

2014թ–ի ընթացքում Beeline-ն արդեն չորրորդ անգամն է արժանանում հանրության բարձր գնահատականին։ Սույն թվականի հոկտեմբերի 5-ին «Համազգային վստահություն» խորհրդի «Լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» 4-րդ ազգային մրցանակաբաշխության արդյունքներով Beeline-ն արժանացավ «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը, իսկ դրանից ավելի վաղ` «Լավագույն օտարերկրյա ներդրող» և «Լավագույն կապի օպերատոր» կոչումներին:

2012 թ.–ին Beeline–ը ճանաչվել է Հայաստանի էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն և այդ ժամանակից ի վեր իրականցրել է 3 տասնյակից ավել ծրագրեր` ուղղված բնական պաշարների ճիշտ օգտագործմանը։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–